
Սերժ Սարգսյանն Ստեփանակերտում է. Սերժ Սարգսյանը կմասնակցի ԼՂՀ հռչակման 26-րդ տարեդարձին նվիրված տոնական ﬕջոցառուﬓերին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 30-ին Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է ԼՂՀ հռչակման 26-րդ տարեդարձին նվիրված տոնական ﬕջոցառուﬓերի շրջանակներում Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազﬕ տեղեկատվության գլխավոր վարչությունից։