«Ավելի լավ է՝ Ադրբեջանը զենք գնի մեր ռազմավարական գործընկերներից». Գառնիկ Իսագուլյան

«Այս հարցի նկատմամբ ցանկացած էմոցիոնալ մոտեցում անհարկի ու տեղին չէ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը՝ խոսելով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հանգամանքի մասին:

Ըստ Գ. Իսագուլյանի՝ երբ Ադրբեջանը զենք է գնում այլ երկրներից, մենք այդ երկրների հետ կոշտ խոսելու իրավունք և հնարավորություն չունենք՝ այն դեպքում, որ Ռուսաստանի պարագայում մենք ունենք այդ հնարավորությունը. «Հայաստանը՝ որպես ռազմավարական գործընկերոջ, այդ հարցը բավականին սուր բարձրացնում է Ռուսաստանի առաջ, և սա պատճառ է դառնում, որ շատ պարագաներում Հայաստանը կարողանա ձեռք բերել ալտերնատիվ կամ հակազենքը միանգամայն ուրիշ գներով:

Ինձ որ հարցնում են՝ ավելի լավ է Ադրբեջանն ումի՞ց առնի զենք, ես շատ հստակ այդ հարցին կարող եմ պատասխանել՝ մեր ռազմավարական գործընկերներից որևէ մեկից, որովհետև այդ պարագայում մենք հնարավորություն ենք ունենում բավականին լուրջ մանևրել»:

Գ. Իսագուլյանի խոսքով՝ Սերժ Սարգսյանը ճիշտ է անում, որ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ մտահոգություն է հայտնում զենքի վաճառքի հետ կապված. «Երկրի ղեկավարը շատ ճիշտ է անում: Ի՞նչ եք կարծում, եթե այդ մտահոգությունը չհայտնի, ապա ո՞նց են լինելու այն գործարքները, որ լինում են Հայաստանի համար բավականին նպաստավոր պայմաններով: Մենք էլ ենք, չէ՞, Ռուսաստանից զենք գնում, և ի՞նչ գիտեք, թե վերջերս ի՞նչ քանակությամբ և ի՞նչ է բերվել»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս