Անհայտ կորածների ﬕջազգային օր. Հայաստանում գրանցված է ԼՂ հակամարտության հետևանքով անհայտ կորած 400 անձ
Կարﬕր խաչի ﬕջազգային կոﬕտեն (ԿԽՄԿ) պատրաստ է աջակցել ԼՂ հակամարտության կողﬔրին, որպեսզի նրանք առաջադիﬔն անհայտ կորածների ճակատագրի մասին տեղեկացնելու հարցում։ «Ընտանիքների կարիքները ԿԽՄԿ-ի աշխատանքի կենտրոնում են», – ասում է Հայաստանում ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավար Կարոլին Դույեզը։ -Ընտանիքներն իրավունք ունեն իմանալու իրենց հարազատների ճակատագրի մասին։ Համաձայն ﬕջազգային մարդասիրական իրավունքի՝ սա պետությունների պարտավորությունն է։ Մենք պատրաստ ենք աջակցելու հակամարտող կողﬔրի պատրաստակամությանը առաջադիﬔլ այս կարևոր մարդասիրական հիﬓահարցի շուրջ։ Երբեք ուշ կամ շուտ չէ ակտիվացնել ջանքերն այս ուղղությամբ»։
Այս մասին տեղեկացրին Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակٳթյٳնից, որի հաղորդագրության ﬔջ նաև նշված է. «Անհայտ կորածների ﬕջազգային օրը նշվում է այսօր՝ նպատակ ունենալով իրազեկելու կառավարություններին, համայնքներին, ԶԼՄ-ներին և աշխարհի հանրությանը հակամարտությունների և բռնության այլ իրավիճակների հետևանքով անհայտ կորածների խնդիրների ու նրանց ընտանիքների կարիքների մասին։ Ղարաբաղյան հակամարտության հրադադարից 23 տարի անց անհայտ կորածների հազարավոր ընտանիքներ շարունակում են սպասել իրենց սիրելիների մասին լուրերի։
Կարﬕր խաչի ﬕջազգային կոﬕտեն՝ ԿԽՄԿ-ն, աջակցում է հակամարտության կողﬔրին անկախ ﬕջնորդի իր առաքելությամբ՝ պարզելու այդ մարդկանց ճակատագրերը։ Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ կան ավելի քան 4500 անհայտ կորած զինվորական և քաղաքացիական անձինք գրանցված են Հայաստանٳմ և Ադրբեջանում ԿԽՄԿ-ի պատվիրակությունների և Լեռնային Ղարաբաղում առաքելության կողﬕց։ Նրանցից ավելի քան 400-ը գրանցված են Հայաստանٳմ։ 2014-ից կազմակերպությունը հավաքում է ԴՆԹ նմուշներ անհայտ կորած անձանց մոտ արյունակիցներից։ Նպատակն է պահպանել այս նմուշները, որոնք հետագայում կﬔծացնեն աճյունների ինքնությունը պարզելու հավանականությունը։
ԿԽՄԿ-ն տրամադրում է նաև բազմակողմանի աջակցություն անհայտ կորածների ընտանիքներին, օրինակ՝ օգնում նրանց դառնալ տնտեսապես ավելի կայուն, կողﬓորոշվել իրավական կամ առողջական խնդիրներ լուծելիս, ինչպես նաև առաջարկում սոցիալ-հոգեբանական աջակցություն, կազմակերպում հիշատակման ﬕջոցառուﬓեր՝ փորձելով համախմբել համայնքներին նրանց շուրջը: