![](/banners/BeFunky-design.jpg)
Կոչ ենք անում ցուցաբերել ողջախոհություն. Արցախի ոստիկանություն
![](https://168.am/wp-content/uploads/2017/08/Lxh-vostikan.jpeg)
Գիտելիքի, դպրության և Անկախության տոնի առթիվ Արցախի Հանրապետության ոստիկանության պետ¸ գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի և ոստիկանության ողջ անձնակազմի անունից ջերմագին շնորհավորանքներ հղելով մեր ժողովրդին, հիշեցնում ենք. որ սեպտեմբերի 1-ից մեկնարկելու է «Ուշադրություն երեխաներ են» կարգախոսով անվտանգ երթևեկության միամսյակը, որի ընթացքում ճանապարհային ոստիկանության վերակարգերը կմոտեցվեն դպրոցներին և դպրոցամերձ խաչմերուկներին։ Ճանապարհային ոստիկանության և անչափահասների գործերով տեսուչները կայցելեն դպրոցներ և երթևեկության կանոնների վերաբերյալ համապատասխան պրոֆիլակտիկ դասախոսություններով հանդես կգան աշակերտների շրջանում։
Հիշեցնում ենք, որ միամսյակի ընթացքում ճանապարհային ոստիկանությունը ցուցաբերելու է առավել խստություն կարգազանց և անուշադիր վարորդների նկատմամբ։
Տոնական միջոցառումների ընթացքում պատշաճ հասարակական կարգի ապահովման նպատակով ոստիկանության պետի հրամանով ոստիկանության ողջ անձնակազմը անցնելու է ուժեղացված ծառայության։
Կոչ ենք անում ցուցաբերել ողջախոհություն և ըմբռնումով մոտենալ ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին։
Արցախի ոստիկանություն