«Կարևորն այն է, որ նախագահները դարձյալ հաստատեցին հակամարտության խաղաղ կարգավորմանն իրենց հանձնառությունը` շփման գծում կայունության հետագա պահպանությամբ: Բացի այդ, ակտիվորեն քննարկվում էին առաջարկները, որոնք կարող էին վերականգնել խաղաղությունը կողմերի միջև»,- ասել է Ուորլիքը:
Օգոստոսի 15-ի լույս 16-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 20 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 200 կրակոց:
Ղարաբաղյան համակարտությունն արժանապատիվ կարգավորում կունենա այն ժամանակ, երբ բացի վերը նշված գործոններից՝ որևէ կարծիք, տեսակետ ու դիրքորոշում կընդունվի ու կընկալվի՝ որպես կարծիք, տեսակետ ու դիրքորոշում, և ոչ թե՝ որևէ դավադիր կենտրոնի՝ Կրեմլի, Բաղրամյան 26-ի, Շուշիի առանձնակի կամ սովորական գումարտակի, մասոնական օթյակի և այլ կենտրոնների շահերի սպասարկմանն ուղղված դավաճանական քայլ։
«Եթե ավելի շատ մտահոգվելու ենք, թե Շոյգուն ինչ արեց, Ալիևն ու Էրդողանն ինչ երազեցին, Ժիրինովսկի, Պուտին և այլն, ապա ինչ ասես կարող են մեր գլխին անել: Իսկ եթե ամեն ինչ դնենք մի կողմ և զբաղվենք երկրի անվտանգությամբ, պայքարենք կոռուպցիայի դեմ, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմամբ, մեր տնտեսությանը զարկ տալով, մեր սահմաններն արդիականացնելով, և այլն, ուրեմն ամեն ինչն էլ մեր երազածով կլինի»:
Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 15-ին հանդիպում է ունեցել ԼՂՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամների հետ: Քննարկվել են սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին վերաբերող մի շարք հարցեր:
Հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր:
«Ոչ ոք չի ասել՝ զիջումներ, երբևիցե որևէ մեկը չի օգտագործել «զիջում» բառը, դա կա՛մ վատ թարգմանություն է, կա՛մ միտումնավոր վատ թարգմանություն ու ուղղված է ինչ-որ մանր, կեղտոտ խաղերի համար»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը՝ խոսելով Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի՝ Ֆրանսիայի խորհրդարանի էլեկտրոնային թերթին տված հարցազրույցի մասին:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն օգոստոսի 15-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկին:
«Ղարաբաղի հիմնախնդրի լուծմանն ուղղված բանակցությունների համար նոր փուլ կբացվի, եթե Ադրբեջանը հարգի 1994 թվականի հրադադարի համաձայնագիրը, Լեռնային Ղարաբաղը նորից միանա բանակցություններին և հաղթահարվեն հոգեբանական արգելքները, որոնք գալիս են Ադրբեջանի վրեժխնդիր քաղաքականությունից», – ասել է Լեռնային Ղարաբաղի նախագահը:
«Մենք պետք է կարողանանք հասկացնել, որ աշխարհում կա դեպի մուսուլմանական, իսլամական աշխարհակարգ գնալու հզոր տենդենց, և այս տարածաշրջանում, Հայաստանից բացի, նրանք որևէ մեկի հետ չեն կարող հարաբերություններ զարգացնել: Լավրովյան ծրագիրը կասեցված է. նրանք հասկացան, որ այդ դեպքում կկորցնեն Հայաստանը, իսկ կորցնելով Հայաստանը՝ կկորցնեն տարածաշրջանը»:
«Այն, ինչ վերաբերում է երկու երկրների ռազմական գերատեսչությունների առաջ ծառացած խնդիրներին, ապա այսօրվա և վաղվա մեր աշխատանքի ժամանակ կաշխատենք նախատեսել այն ամենը, ինչի մասին պայմանավորվել եք Ռուսաստանի նախագահի հետ ռազմական և ռազմա-տեխնիկական համագործակցության վերաբերյալ»,- ասել է Շոյգուն` դիմելով Ադրբեջանի նախագահին:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ ընդունել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին, հայտնում է RIA Novosti գործակալությունը` վկայակոչելով Ալիևի պաշտոնական կայքին:
Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 50 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 700 կրակոց:
Վերջին օրերին որոշ լրատվամիջոցներ տարածել են տեղեկատվություն այն մասին, որ ապրիլյան մարտական գործողությունների ընթացքում ՊԲ շարքերը զորակոչված քաղաքացիների որոշ մասի դրամական բավարարումը դեռևս չի իրականացվել:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 13-ին մասնակցել է Արցախի պառլամենտականների ասոցիացիայի համաժողովի բացման հանդիսավոր արարողությանը:
ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 12-ին հանդիպում է ունեցել հանրապետությունում գործող կուսակցությունների ներկայացուցիչների հետ եւ քննարկել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին վերաբերող հարցեր:
ՌԴ և Ֆրանսիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Ժան-Մարկ Էյրոն հեռախոսազրույցում քննարկել են Սիրիայի և Լեռնային Ղարաբաղի իրավիճակը, ասվում է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
Ստեփանակերտի տարածքում ստեղծված են հանգստյան 5 գոտիներ, որոնցում առկա են լողավազաններ, մի շարք այդպիսի հանգստյան գոտիներ կան նաև հանրապետության շրջաններում, որոնցից ոչ մեկում այս տարի սանիտարահիգիենիկ խախտումների կոպիտ դեպքեր չեն արձանագրվել:
Մեր առաջիկա անելիքների առաջնահերթությունը պայմանավորված է ապրիլյան ռազմական գործողությունների բազմակողմանի վերլուծության արդյունքներով:
Այսօրվա դրությամբ առաջնագծում իրավիճակը համեմատաբար հանգիստ է:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում բանակցություններ վարեցին, որոնք կարելի է առանցքային անվանել Սարգսյանի քաղաքական ճակատագրի համար:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 11-ին ընդունել է Հայաստանի հանրապետական կուսակցության կանանց խորհրդի անդամներին` ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ:
Ո՞վ է տարածք հանձնում, ի՞նչ տարածք են հանձնում: Այդ բոլորը շահարկումներ են: Ընդհանրապես տարածքների խնդիր իհարկե գոյություն ունի, բայց դա միակողմանի չէ եւ դժբախտաբար Ադրբեջանին հաջողվել է այդ հարցն այնքան շահարկել, որ մենք կարծես թե կուլ ենք տվել խայծը եւ իրար ուտում ենք չեղած տեղը: Կիկոսի պատմությունն է դարձել՝ տարածքներ կարող է հանձնվեն, բա որ չհանձնեն: Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ կիկոսություն՝ վտանգավոր շահարկումներով լի, հայության միասնականությունը խարխլող:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Սանկտ Պետերբուրգից Թուրքիա վերադառնալուց հետո հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում կա որոշակի տեղաշարժ, գրում է թուրքական Akşam թերթը:
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում պահպանել են հրադադարի ռեժիմը և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
«Երբ սկսվեցին պատերազմական գործողությունները, ես մարտական հատուկ հանձնարարություն ստացա՝ պահպանել մեր գնդի դրոշը: Թշնամին անընդհատ հրետակոծում էր մեր զորամասի տարածքը, որն անօդաչու թռչող սարքերի կողմից հայտնաբերվել էր եւ գտնվում էր ուղիղ նշանառության տակ: Կարճ ժամանակի ընթացքում մեր զորամասի ողջ անձնակազմը դիրքավորվեց թշնամուն արդեն անտեսանելի տեղում, եւ նա ստիպված աննպատակ հրետակոծում էր միայն շինություններն ու զորամասի դատարկ տարածքը»:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը նրան կտեղեկացնի Բաքվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով վերջին բանակցությունների մասին, որն ունեցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է քննարկվել Ադրբեջան-Թուրքիա-Ռուսաստան եռակողմ մեխանիզմի շրջանակում, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն: