«Այդ պատճառով Մինսկի խմբի համանախագահները կողմերին զգուշացրել են քայլեր ձեռնարկել բռնության մակարդակը շփման գծում մեղմելու ուղղությամբ և ներդնելու մեխանիզմներ իրավիճակի մոնիտորինգի նպատակով»:
Փետրվարի 10-ին և լույս 11-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից և ՌՊԳ-7 ու ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 500 կրակոց:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 11-ին մասնակցել է ԼՂՀ դատախազության 2015 թվականի գործունեության արդյունքների ամփոփման կոլեգիայի նիստին:
«Ակտիվ հակամարտությունն անշուշտ Վաշինգտոնի ուշադրությունն է գրավելու, սակայն, նույնիսկ այդ դեպքում միջնորդներն արձագանքելու են իրավիճակին, այլ ոչ թե ապահովելու դրա երկարատեւ կարգավորումը», – նշում է Ռուբինը:
«Մանկապարտեզի տանիքում տեղադրված է ջրի երկաթե մեծ տարա, սակայն այդ ջուրը հիմնականում օգտագործվում է սպասք լվալու եւ մաքրության համար: Ճաշ պատրաստելու համար աշխատողներս դույլերով ու մեծ տարաներով ջուր ենք բերում աղբյուրից,- ասում է Փիրուզան,- ինչ վերաբերում է խմելու ջրին՝ երեխաներն ամեն մեկն իր հետ տնից շշով ջուր է բերում: Եվ այդպես ամեն օր»:
Արդեն 26 տարի է անցել Բաքվում ադրբեջանիցների կողմից իրականացված հայերի ջարդերից: 1990 թ-ի հունվարի 13-19-ը տեղի ունեցած վայրագությունների ու կոտորածների ականատեսները մինչ օրս չեն կարողանում իրենց հիշողությունից ջնջել կատարվածը:
Փետրվարի 10-ի դրությամբ Արցախի հանրապետության բժշկական կենտրոններում վերին շնչառական ուղիների սուր վարակիչ հիվանդությունների (ՎՇՍՈՒՎ) պատճառով ստացիոնար բուժում են ստանում 87 հիվանդ, այդ թվում՝ 31-ը մինչև 18 տարեկան:
«Մենք միշտ հայտարարել ենք այն մասին, որ այս խնդիրը պետք է լուծվի երկխոսության միջոցով: Իրանը մշտապես եղել է երկխոսության կողմնակից»,-ասաց դեսպանը՝ իրենց իսկ օրինակը բերելով:
Փետրվարի 9-ին և լույս 10-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 700 կրակոց:
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 11-12-ը աշխատանքային այցով մեկնելու է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:
Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 9-ին ստորագրել է հրամանագիր Արցախի Հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձի տոնակատարության մասին:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 9-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Արտավազդ Հարությունյանին:
Փետրվարի 8-ին և լույս 9-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 600 կրակոց:
Անցած գիշեր հանրապետության տարածքում տեղացած առատ ձյան պատճառով այսօր ներհանրապետական մի շարք երթուղիներ ուղևորափոխադրող ընկերությունների կողմից չեն սպասարկվել:
Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1500 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակելով վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը, պատասխան քայլերի դիմում են միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Փետրվարի 5-ի լույս 6-ի գիշերը ադրբեջանական զինուժի առաջապահ ստորաբաժանումները շփման գծի տարբեր հատվածներում, բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կիրառել են նաև 60 և 82 մմ-ոց ականանետեր /շուրջ 35 արկ/ և TR-107 տիպի հրթիռահրետանային կայանքներ /4 արկ/:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 5-ին հրավիրել է խորհրդակցություն՝ նվիրված արտադրական ենթակառուցվածքների ոլորտում 2015 թ. իրականացված աշխատանքներին և 2016 թ. անելիքներին:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 5-ին Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի կազմավորման 20-ամյակի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին:
Փետրվարի 6-ին Արցախի հանրապետությունում կդիտվի փոփոխական ամպամածություն. առավելապես առանց տեղումների եղանակ:
Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 5-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի շարքային Սիմոն Ճավռշյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
Փետրվարի 5-ի գիշերը ժամը 03.55-ի սահմաններում ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Սիմոն Ռաֆիկի Ճավրշյանը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 4-ին ընդունել է «Մայրություն» հասարակական կազմակերպության մի խումբ անդամների` կառույցի ղեկավար Հասմիկ Միքայելյանի գլխավորությամբ:
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը փետրվարի 3-ին մասնակցել է Մարտակերտի շրջանի Դրմբոն, Չլդրան, Կիչան և Նոր Ղազանչի գյուղերի համայնքապետների տարեկան հաշվետվությունների ներկայցմանը:
Փետրվարի 2-ին ժամը 16:02-ին ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել այն մասին, որ Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի բնակիչ Մ. Իսրայելյանը համայնքի տարածքում հողագործական աշխատանքների ժամանակ հայտնաբերել է չպայթած զինամթերք, հայտնում են ծառայությունից:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 4-ին ընդունել է ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Հայկ Գրիգորյանին:
Փետրվարի 3-ի ողջ օրվա ընթացքում և լույս 4-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրել է համեմատաբար հանգիստ վիճակ:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 3-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:
Փետրվարի 3-ին ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը ՊԲ շտաբում հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին:
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը փետրվարի 2-ին ընդունել է «Աֆղանստանի պատերազմի վետերանների միության» մի խումբ ներկայացուցիչների՝ կազմակերպության նախագահ Եսայի Բալայանի գլխավորությամբ: