![](/banners/BeFunky-design.jpg)
Բակո Սահակյանն ընդունել է «Թուֆենկյան» հիմնադրամի պատվիրակությանը և իտալահայ գրող ու գիտնական Անտոնիա Արսլանին
![](https://168.am/wp-content/uploads/2017/08/310817ToufenkyanFoundItalArmWriterAntoniaArslan.jpg)
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 31-ին ընդունել է «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի պատվիրակությանը եւ հայտնի իտալահայ գրող ու գիտնական Անտոնիա Արսլանին:
Հանդիպմանը քննարկվել են Արցախում մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել մշակութային ոլորտին:
Նախագահ Սահակյանը ողջունել է Անտոնիա Արսլանի այցելությունն Արցախ՝ բարձր գնահատելով նրա գիտական ու հայրենանվեր գործունեությունը եւ հավելելով, որ նա մեծ սեր ու հարգանք է վայելում Արցախում: