Զախարովան՝ Հոգլանդի հայտարարությունների և Չինարիում գրանցված միջադեպի մասին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր լրագրողների հետռ զրույցում անդրադաարձել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հայտարարությանը:

Զախարովայի խոսքով` այդ սկզբունքները նորություն չեն, դրանց մասին խոսել են ԼՂ հարցով հայտարարություններում ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիայի նախագահները:

Խոսելով ամերիկացի նոր համանախագահի նշանակման մասին` նա ասել է, որ ՌԴ-ն ողջունում է այդ նշանակումը: «Մենք ելնում ենք այն բանից, որ համանախագահները նոր կազմով կշարունակեն ջանքերը ԼՂ հակամարտության կողմերին աջակցելու ուղղությամբ»,- նշել է Զախարովան:

Անդրադառնալով այսօր Չինարիի մոտակայքում մոնիթորինգի ժամանակ գրանցված միջադեպին, երբ ադրբեջանական կողմը կրակ է բացել համանախագահների ուղությամբ, նա ասել է հետևյալը. «Իրավիճակի սրման դեպում մենք միշտ կոչ ենք արել կողմերին` հավասարակշռված մոտեցում ցուցաբերել, որի նպատակը կլիներ ոչ թե իրավիճակի լարումը, այլ քաղաքական կարգավորման հասնելը: Կարծում եմ` փորձագետները կասեն իրենց խոսքը` դեպքի վայրում ուսումնասիրելով հանգամանքները»:

Հարցին` արդյո՞ք ժամանակը չէ, որ ՌԴ-ի նախաձեռնությամբ ԼՂՀ-ն դառնա բանակցային կողմ, Զախարովան պատասխանել է, որ Ռուսաստանն ունի իր ավանդական դիրքորոշումը:

Նա նաև նշել է, որ ներկայումս տեղեկություն չունի Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հնարավոր հանդիպման մասին:

Տեսանյութեր

Լրահոս