
Արցախում վթար է տեղի ունեցել

Սեպտեմբեր 17-ին ժամը 20:07-ին Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնից ահազանգ է ստացվել Վանք-Խաչեն ճանապարհի 8 կմ վրա տեղի ունեցած ՃՏՊ-ի մասին:
Նախնական տվյալներով իրար են բախվել Մարտակերտի շրջանի Վանք համայնքի բնակիչ Ս.Հ.-ի վարած «ՄԵՐՍԵԴԵՍ 180» մակնիշի և Մարտակերտի շրջանի Առաջաձոր համայնքի բնակիչ Գ.Դ.-ի վարած «ՄԵՐՍԵԴԵՍ 180» մակնիշի ավտոմեքենաները, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել Մարտակերտի ՀՓՄ-ին կից Առաջաձորի ՀՓՋ-ից հրշեջ-փրկարարները: Տեղ հասնելուն պես պարզվել է, որ տուժածներ չկան: Փրկարարական աշխատանքներ իրականացնելուց հետո հրշեջ- փրկարարները վերադարձել են մշտական տեղակայման վայր: