«Պահանջում եմ ստեղծել հրադադարի խախտումների հետաքննության ՄԱԿ-ի մեխանիզմ»,- ասել է ֆրանսիացի սենատորը:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի հիմնադրամից Արցախին է փոխանցվել 1 միլիոն ՀՀ դրամ։
Այսօր դիվային ծավալի լրահոսի մեջ «Սմերչի» չպայթած հրթիռների նկարները մեզ էին տվել այլ տեղից:
ԱՄՆ-ը ողջունում է Լեռնային Ղարաբաղում երկու կողմերի համաձայնեցումը կրակի դադարեցման վերաբերյալ, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները:
Այս պահի դրությամբ Razm.info-ին հայտնի դարձած, ոչնչացված և ինքնությունները ճշտված ադրբեջանցի զինծառայողներն են (ցանկը պարբերաբար թարմացվում և լրացվում է նոր անուններով):
«Հարավային օկրուգը նման բնույթի զորավարժություններ այդ հատվածում ժամանակ առ ժամանակ իրականացնում է, բայց հասկանալի է, որ երբեմն դրանք քաղաքական երանգներ են ունենում, և երբեմն անհարկի դրանց քաղաքական ենթատեքստ է տրվում»,- նկատեց Ցիգանոկը:
Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին «հուսադրող» է անվանել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի զրույցը Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ, հայտնում է RIA Novosti-ն:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցման մասին լուրերը հուսադրող են: Ինչպես տեղեկացրին ԵԱՀԿ մամուլի ծառայությունից, այս մասին Բեռլինում հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:
ԼՂՀ ՊԲ-ն հրապարակել է Ադրբեջանի սահմանամերձ գյուղերից մեկի բնակչուհու գաղտնալսած հեռախոսազրույցը:
Ապրիլի 5-ի դրությամբ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով տեղի ունեցած մարտերի հետևանքով հայկական կողմն ունի 29 զոհ, 28 անհայտ կորած և 101 վիրավոր:
Հակառակորդի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ուղղված լայնածավալ ռազմական գործողությունների ձախողման, զինտեխնիկայի ու կենդանի ուժի ոչնչացման ընթացքում բազմաթիվ զինծառայողների շարքում անձնուրաց և քաջարի սխրագործություններով աչքի ընկան նաև ՊԲ ժամկետային մի շարք զինծառայողներ
«Մենք պետք է այս հարցը վերջնականապես լուծենք, և Արցախը պետք է ազատագրված, անկախ լինի: Դրա համար մեզ մեր հաղթանակն է պետք՝ մեր թշնամուն իր իրական տեղը ցույց տալով».- ասում է մաեստրո Տիգրան Մանսուրյանը:
«Միշտ հետաքրքրվում էր մեր պրոբլեմներով, ամեն ինչով: Ու այս դեպքը որ եղավ, ես միշտ հիշում էի՝ ինքը որ պոստեր գալիս էր, ասում էր՝ եթե դիվերսիա լինի, եթե գան ձեզ վրա, ձեզ փրկող ուժը նռնակն է»:
Մանրամասն քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը: Խորը մտահոգություն հայտնելով բազմաթիվ զոհերի հանգեցրած լայնամասշտաբ ռազմական գործողությունների առնչությամբ՝ Վլադիմիր Պուտինը կոչ է արել երկու կողմերին անմիջապես ապահովել ռազմական գործողությունների ամբողջական դադարեցում և հրադադարի ռեժիմի պահպանում:
ԵԱՀԿ Մշտական խորհրդի Վիեննայում կայացած նիստում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, դեսպան Ջեյմս Ուորլիքը, ով ներկայացնում էր երեք համանախագահներին, և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը ԵԱՀԿ անդամ 57 պետությունների ներկայացուցիչներին տեղեկացրել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վերջին զարգացումների մասին:
Ապրիլի 5-ի երեկոյան հեռախոսազրույց է տեղի ունեցել Նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի միջև: Հեռախոսազրույցը կայացել է ՌԴ Նախագահի նախաձեռնությամբ:
«Թշնամու մարդկային կարուստները իրականում չափազանց մեծ են, քան նույնիսկ մինչ այդ հայտնած տվյալները»,- ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Ռուսաստանի Դաշնային խորհրդում առաջարկվել է դադարեցնել Ադրբեջանին զինտեխնիկայի մատակարարումը` հիշեցնելով, որ ՌԴ-ն լրջագույն աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանի` զինված ուժերի ձևավորման հարցում, այդ թվում` ժամանակակից զինտեխնիկայի մատակարարման տեսքով:
Այսօր Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի ունեցավ զոհված զինծառայող Արմենակ Ուրֆանյանի հոգեհանգստի արարողությունը: Արմենայի մայրիկի հետ աշխատած կանանցից մեկը պատմեց, որ 4-րդ հրաձգային վաշտի հրամանատար, կապիտան Ուրֆանյանը պայմանագրային զինծառայող էր, օգոստոսին ավարտվելու էր պայմանագրի ժամկետը:
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին Հայաստանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հեռախոսազրույցներում կոչ է արել անհապաղ նվազեցնել լարվածությունը Լեռնային Ղարաբաղում և խստորեն հետևել կրակի դադարեցման մասին պայմանավորվածությանը: Այս մասին ասվում է ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայության կոմյունիկեում:
Քիչ առաջ Ազգային ժողովում մեկնարկեց պատգամավորների փակ խորհրդակցությունը` պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանի և ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի մասնակցությամբ: Լրագրողների հարցին` ի վերջո հրադադար կա՞, Դ.Տոնոյանը պատասխանեց, որ Արցախում հրադադարի ռեժիմ սահմանված չէ, կան պայմանավորվածություններ`հրադադարը պահպանելու վերաբերյալ:
«ժամը 12:00-ից հետո ևս շփման գծի որոշ հատվածներում հակառակորդը խախտում է հրադադարը, իհարկե ոչ այն ինտենսիվությամբ, ինչպես նախորդ օրերին: Պաշտպանական բանակը հավատարիմ է մնում կրակի դադարեցման պայմանավորվածությանը և պատասխան քայլեր չի ձեռնարկում»,- ասաց Հասրաթյանը: Նրա տեղեկացմամբ` հակառակորդը հրադադարը խախտում է ականանետերից, հրանոթներից և այլ զինատեսակներից:
Դավիթ Տոնոյանը նշել է, որ լայնամասշտաբ ռազմական ագրեսիայի խոսուն ապացույցը հայկական կողմում Ադրբեջանի զինված ուժերի բազմաթիվ զինծառայողների դիակների և խոցված տեխնիկայի առկայությունն է:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս և ֆրանսիացի համանախագահներ Իգոր Պոպովը և Պիեր Անդրյուն տարածաշրջան կուղևորվեն ապրիլի 5-ից: ԵԱՀԿ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ Լեռնային Ղարաբաղ այցելելու մասին հարցը դեռևս ճշտվում է:
Ադրբեջանական կողմը կրակում է, բայց ոչ նախկին ինտենսիվությամբ: Այս մասին Panorama.am-ին հայտնեց ԼՂՀ Պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը:
Դիվանագիտական դաշտում մենք պիտի հասնենք նրան, որ հեռու ու մոտ պետություններն ու միջազգային կառույցները՝ մեծից-փոքր, վերջ տան պարիտետային հայտարարություններին, ամոթ է, աշխարհը ծիծաղում է նրանց անիմաստ ու անհետևանք ջանքերի վրա։ Պիտի ի վերջո հասնենք կարեւոր պահանջի, այն է՝ հրադադարի խախտման հետաքննությունների միջազգային մեխանիզմի շուտափույթ ներդրմանը:
Նրա համոզմամբ՝ Արևմուտքի պասիվությունը կհանգեցնի նրան, որ ողջ Հարավային Կովկասը կհայտնվի կայսերապաշտական Ռուսաստանի ազդեցության տակ: Խոսելով պաշտոնական Թբիլիսիի առաջարկի մասին` բանակցություններ ծավալել Թբիլիսիում, Վասաձեն ասաց, որ այդ առաջարկը տեղին էր, քանի որ հակամարտության դադարեցմամբ ամենահետաքրքրված կողմը Վրաստանն է:
Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ՀՀԿ-ական պատգամավոր Տաճատ Վարդապետյանը նշեց, որ չի ուզում անդրադառնալ Ադրբեջանում քաղաքական ճգնաժամին, կոռուպցիայի հսկայածավալ իրողություններին, որ «պուճուր խանը» օֆշորային սկանդալների մեջ է Պանամայում:
Մարտակերտի բնակիչները նշում են, որ ըստ ամենայնի՝ զինադադարի ժամկետն ավարտվեց. նրանց տեղեկություններով՝ զինադադարը մինչ 17:00-ն էր տևելու։
Վերջին օրերի զարգացումները ղարաբաղա-ադրբեջանական սահմանին եւս մեկ անգամ ապացուցեցին հանրահայտ ճշմարտությունը. անհնար է պարտության մատնել մի ազգի, որը չի ուզում պարտվել: