Արցախում ակոսափող հրացանով կրակել ու սատկացրել են կովին, կտրել են կոկորդը

Սեպտեմբերի 14-ին ժամը 20:00-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի բնակիչ 1986թ. ծնված Դ. Գ-ն, Ասկերանի շրջանի Շոշ գյուղի վարչական տարածքում ՏՕԶ» տիպի ապօրինի պահվող ակոսափող հրացանով կրակել ու սատկացրել է նշված գյուղի բնակչուհի 1946թ. ծնված Ն. Ս-ին պատկանող կովը և միսը գողանալու նպատակով կտրել կոկորդը, սակայն նկատելով անասնապահ նույն գյուղի բնակիչ 1990թ. ծնված Ս. Ս-ին դիմել է փախուստի:

Դ. Գ-ն բերման է ենթարկվել ոստիկանության Ասկերանի շրջբաժին, հանցագործության առարկա հանդիսացող հրացանը, դանակը և կացինը առգրավվել են:

Արցախի ոստիկանություն

Տեսանյութեր

Լրահոս