Քարվաճառում արտաքին ջրամատակարարման համակարգի կառուցումն ավարտման փուլում է

Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքում իրականացվում է արտաքին ջրամատակարարման համակարգի կառուցման աշխատանքներ:

 «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Գեորգի Հայրիյանն ասել է, որ աշխատանքներն սկսվել են 2016 թվականից:

«Ավարտվել է արտաքին ջրագծի կառուցման շուրջ 14,5 կմ խողովակաշարի անցկացումը,կառուցվել է 3 ակունք: Առաջիկայում անհրաժեշտ է իրականացնել նորակառույց ջրամատակարարման համակարգի փորձարկում, որից հետո Քարվաճառը կունենա ինչպես խմելու, այնպես էլ ոռոգման շուրջօրյա մաքուր ջուր»,-նշել է Գ. Հայրիյանը և տեղեկացրել, որ արտաքին ջրամատակարարման համակարգի կառուցման աշխատանքներն ավարտման փուլում են:

Գ. Հայրիյանի խոսքով՝ աշխատանքներն իրականացվում է ԱՀ պետական բյուջեի միջոցներով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930