
«Արցախն արժանի է ﬕջազգային ճանաչման». կոնգրեսական Փալոուն

Արցախը, փաստացի լինելով անկախ պետություն, իսկապես արժանի է ﬕջազգային ճանաչման: Այդ մասին Հայաստանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում Նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպուﬕց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոունը: Բակո Սահակյանը նրան ու ևս երկու կոնգրեսականի շնորհեց երախտագիտութան ﬔդալներ:
«Հանդիպումը շատ արդյունավետ ենք համարում: Երախտապարտ ենք, որ ﬔզ հանձնվեցին պետական պարգևներ: Մենք անելու ենք աﬔն ինչ, որպեսզի Արցախի ﬕջազգային ճանաչման գործընթացն առաջ ընթանա: Մեր գործընկերներից ﬔկը եղել է այնտեղ, ﬔնք նույնպես այցելելու ենք»,- ասաց ԱՄՆ կոնգրեսականը՝ հաստակակամություն հայտնելով, որ պետք է ջանքեր գործադրվեն տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանման ուղղությամբ:
«Արցախի հայկական լինելը շատ կարևոր է տարածաշրջանում այդ խաղաղությունն ու կայունությունն ապահովելու համար»,- եզրափակեց նա:
Հայկական արմատներ ունեցող կոնգրեսական Ջեքի Սփիր Կանչելյանի նախաձեռնությամբ սեպտեմբերի 17-ին Հայաստան է ժամանել Միացյալ Նահանգների կոնգրեսականների ներկայացուցչական պատվիրակությունը: