«Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում՝ ոչ նախախորհրդային, ոչ հետխորհրդային շրջանում». Կիրո Մանոյան

«Քանի դեռ Ադրբեջանը չի ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, հայկական կողմը չպետք է խոսի որևէ զիջումի մասին»,- այսօր Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը:

«Ինչ վերաբերում է փոխադարձ զիջումներին, ապա, երբ հրապարակավ ասում ես՝ սա եմ զիջում, բանակցություններն անիմաստ են դառնում: Դիմացի կողմը ոչ մի շահագրգռվածություն չի ունենա, որպեսզի լուրջ բանակցի, ինչպես տեսնում ենք Ադրբեջանի դեպքում: Փոխադարձ զիջումները պետք է լինեն հավասար, միաժամանակյա: Այնպես չլինի, որ մենք զիջենք այսօր, իրենք կզիջեն վաղը: Հնարավոր է՝ մինչև վաղը մտափոխվեն»,- նկատեց Մանոյանը՝ հիշեցնելով, որ արցախյան հիմնահարցը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով՝ առանց ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքի:

«Ինչ վերաբերում է տարածքային ամբողջականության սկզբունքին, ապա այն մեզ համար ընդունելի է, քանի որ Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում՝ ոչ նախախորհրդային, ոչ հետխորհրդային շրջանում»,- նշեց նա:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս