«Եթե որևէ բան պետք է տրվի, պետք է շատ զգույշ արվի». Արման Նավասարդյանը՝ Էդվարդ Նալբանդյանի հայտարարության մասին

«Որքան ես գիտեմ, Ադրբեջանը երբեք  նորմալ հարաբերություններ չի ուզում զարգացնել Հայաստանի հետ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը՝ խոսելով ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի կողմից երեկ արված հայտարարության մասին՝ կապված Ղարաբաղի տարածքների հանձնման հետ:

Ա. Նավասարդյանի խոսքով՝ 1915 թվականից սկսված հայկական եղեռնը մեր հակառակորդների և՛ ծրագրերում, և՛ փիլիսոփայության մեջ շարունակվում է. «Այնպես որ, եթե որևէ բան պետք է տրվի, պետք է շատ զգույշ արվի այն առումով, որ մարդիկ ուզում են Ղարաբաղը գրավել, չեն էլ թաքցնում, դրանից հետո իմաստուն դեմքով հայտնագործություններ են անում, որ Երևանը, Հայաստանն Ադրբեջանի տարածք է, և պետք է ազատագրել, ու դա արվում է պետական մակարդակով:

Այս հարցերին շատ խնամքով պետք է մոտենալ: Եթե մի բան տրվելու է, նախ՝ պետք է անմիջապես ստանալ դրա դիմաց, նկատի ունեմ՝ ստատուս-քվոն, նրանից հետո կարելի է խոսել, ինչ-որ բաներ տալ, եթե մեր անվտանգությունն ապահովված կլինի»:

Տեսանյութեր

Լրահոս