
Լոնդոնում բացվել է Եվրոպայի ամենաբարձր երկնաքերը

Եվրոպայի ամենամեծ շինության բացման արարողությունն անցել է Լոնդոնում` մեծ շուքով` երկնաքերն ու դրա շրջակայքը լուսավորելով լազերային գույնզգույն լույսերով:
310 մետրանոց հսկայական շենքի շինարարությունը ֆինանսավորել է Քաթարի Ազգային բանկը: The Shard (”Բեկոր”) անունով շենքի բացմանը ներկա են եղել Յորքի դուքսն ու Քաթարի վարչապետը:
Լոնդոնի նախկին քաղաքապետ Կեն Լիվենգստոնը BBC Radio 4 ալիքի հետ հարցազրույցում ասել է, որ The Shard-ը Նյու-Յորքի Էմփայր-Սթեյթ-Բիլդինգի լոնդոնյան տարբերակն է: