
United Colors of Benetton-ն առաջարկում է վառ գույներով վերարկուներ

Օրերը կարճանում են, օդը դառնում է ավելի սառը: Բոլորն արդեն հավաքել են իրենց պահարանների թեթև աշնանային հագուստները: Համաշխարհային բրենդերն էլ շտապում են ներկայացնել իրենց նոր Աշուն-ձմեռ 2013 հավաքածուները: Օրինակ, United Colors of Benetton-ն առաջարկում է նոր ու հետաքրքիր ձմեռային վերարկուներ: Այս բրենդն իր նոր հավաքածուն ստեղծել է դասական ոճի մեջ և շատ վառ երանգներով:
Դիզայներներն ուրախ և տաք գույները համադրել են դասական և առավել խիստ ոճի հետ: Ըստ United Colors of Benetton-ի դիզայներների, իրենց առաջարկած վերարկուներն իդեալական են՝ ամեն օր կրելու համար: Օրինակ, վառ դեղին և վառ կապույտ գույների համադրությամբ վերարկուները ստեղծում են գունային հետաքրքիր խաղ. դրանք հաճելի է կրել անգամ ցուրտ ձմռանը: