Բաժիններ՝

Ռուս օլիգարխների կողմից գնված 5 ամենաթանկ առանձնատները (լուսանկարներ)

Չնայած Եվրոպայում տիրող ճգնաժամին, Անգլիայում էլիտար անշարժ գույքի գները շարունակում են աճել։ Պատճառը բարձր պահանջարկն է օտարերկրյա (այդ թվում՝ ռուսաստանցի) միլիարդատերերի  կողմից։ Ստորև ներկայացված են Մեծ Բրիտանիայի 5 ամենաթանկ առանձնատները, որոնք գնվել են Ռուսաստանի և նախկին ԽՍՀՄ երկրների գործարարների կողմից։

 

 
1. Park Palace ($217 մլն)։ Սեփականատերը՝ Անդրեյ Բորոդին

Կարդացեք նաև

Այս տունը 300 տարեկան է։ Սեփականության մեջ մտնում է 80 հեկտար տարածք, որտեղ տեղակայված են ուղղաթիռի վայրէջքի համար նախատեսված հրապարակ, սպա-համալիր, գոլֆի դաշտեր, մինի նավահանգիստ և այլն։ Բորոդինը այս ամենը գնել է Բրիտանական Վիրգինյան կղզիներում գրանցված մի ընկերության միջոցով, այդ իսկ պատճառով երկար ժամանակ հայտնի չէր, թե ով է իսկական գնորդը։

 
2. Lindsey House ($150 մլն)։ Սեփականատերը՝ Ռոման Աբրամովիչ


Լոնդոնի միլիարդատերերի փողոցում՝ Kensington Palace Garden-ում գտնվող այս տան կողքին են գտնվում Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի և պողպատային մագնատ Լակշմի Միթթալի առանձնատները։ Աբրամովիչը ներկայումս տան տակ պատրաստում է ստորգետնյա թենիսի կորտ, առողջարարական կենտրոն և անձնական թանգարան։ Սակայն միայնակ հանգիստ վայելել այս տանը Աբրամովիչը չի կարող։1674թ. կառուցված այս շենքը ճանաչվել է ճարտարապետական հուշարձան, և պետք է պարբերաբար իր դռները բացի այցելուների առջև։

 
3. Beechwood ($96 մլն)։ Սեփականատերը՝ Ալիշեր Ուսմանով

The Sunday Times-ի տեղեկություններով, Ուսմանովն այս առանձնատունը գնել է 2011թ. հունվարին։ Նախկինում այն պատկանել է Քաթարի էմիրին։ Լոնդոնի հյուսիսում գտնվող այս առանձնատունը կառուցվել է 1840թ.։

 
4. Palladio ($70 մլն)։ Սեփականատերը՝ Լև Լևաև


1.6 հազար քմ մակերեսով այս շքեղ առանձնատունն ունի սեփական գիշերային ակումբ, կինոսրահ, վարսավիրանոց, սաունա և լողավազան, իսկ հատակը երեսպատված է ոսկեջրած մոզաիկայով։ Բրիտանական ԶԼՄ-ների տվյալներով, միայն մուտքի դուռն արժե 100 հազար դոլար, իսկ գլխավոր սրահի աստիճանները՝ 1.5 միլիոն։ 18-րդ դարի այս տունը համապատասխանում է ժամանակակից բոլոր պահանջներին։

 
5. Regency ($42,5 մլն)։ Սեփականատերը՝ Օլեգ Դերիպասկա


Առանձնատունը գտնվում է Լոնդոնի պատմական կենտրոնում՝ Բեյգրեյվ հրապարակի վրա։ Հարևանությամբ գտնվում են թանկարժեք հյուրանոցներ և Անգլիայի խորհրդանիշերից մեկը՝ երկրի հնագույն գարեջրատուն Star Tavern-ը։  Առանձնատունը պաշտոնապես պատկանում է Բրիտանական Վիրգինյան կղզիներում գրանցված Ravellot ընկերությանը։ Սակայն լրագրողները իրական սեփականատիրոջը բացահայտել են՝ հարցուփորձ անելով տան սպասարկող անձնակազմին և հարևաններին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս