Բաժիններ՝

Եղունգների ո՞ր գույների լաքերն են նորաձև այս տարի

CND (Creative Nail Design) նորաձևության ստուդիան կանանց և աղջիկներին առաջարկում է եղունգների լաքերի 2012-2013թ. աշնանային և ձմեռային  նորաձև գույները: Եվ այսպես.

Մետալիկ երանգներ

Այս գույնը շարունակում է նորաձևության աշխարհում լինել ամենապահանջված և կիրառելի գույներից մեկը: Ոսկեգույն, բրոնզագույն, արծաթագույն լաքերը մոդայից երբեք դուրս չեն գալիս, և դա զարմանալի չէ, քանի որ այդ երանգները միշտ էլ կարելի է համադրել ցանկացած ոճի հագուստի հետ: Նշանավոր մի շարք դիզայներներ երկար տարիներ իրենց հավաքածուներն ու հագուստներն ամբողջացնելու համար օգտագործել են հենց այս երանգներով լաքերը:

Մուգ երանգներ

Մուգ գույները այս տարի էլ նորաձև են: Այս աշնանն ու ձմռանը դիզայներներն առաջարկում են  սև, մուգ դարչնագույն, մուգ կարմիր, մուգ կապույտ և մուգ դեղին գույներով մատներկերը: Դիզայներ Karen Walker-ն, օրինակ, իր հավաքածուի զգեստներն ամբողջացնելու համար օգտագործել է այդ երանգներով լաքերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս