Էրդողանը ծրագրում է արտգործնախարար Հաքան Ֆիդանին առաջադրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Իսրայելական The Jerusalem Post-ը հայտնում է, որ Էրդողանը ծրագրում է արտգործնախարար Հաքան Ֆիդանին առաջադրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում:
Էրդողանը այժմ Նյու Յորքում է՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային, և արդեն սկսել է մի շարք դիվանագիտական հանդիպումներ։ Ժամկետը հատկապես զգայուն է, քանի որ գլխավոր քարտուղարի ընտրության մրցավազքը շարունակում է մնալ անորոշ. այս պահին չկա բոլորի համար ընդունելի թեկնածու:
Գործող քարտուղար Գուտերեշի ժամկետը ավարտվում է դեկտեմբերի 31-ին: ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն՝ գլխավոր քարտուղարը նշանակվում է Գլխավոր ասամբլեայի կողմից՝ Անվտանգության խորհրդի առաջարկությամբ։
Թեկնածուին անհրաժեշտ է Անվտանգության խորհրդի առնվազն 9 ձայն, ինչպես նաև նա չպետք է բախվի խորհրդի հինգ մշտական անդամներից որևէ մեկի՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի կամ Ֆրանսիայի, վետոյին: Այնուհետև ԱԽ-ն մեկ թեկնածու է առաջարկում Գլխավոր ասամբլեային, որը պաշտոնապես նշանակում է նրան գլխավոր քարտուղարի պաշտոնում։
«Թուրքիան այսօր» լրատվական ալիք

