Մենք շարունակելու ենք ասել, որ «աշխարհը հինգից մեծ է» այն հասարակությունում, որտեղ իրավունքը գերակշռում է ուժեղների նկատմամբ, այլ ոչ թե ուժեղները՝ իրավունքի նկատմամբ. Էրդողան
Էրդողանը ելույթում կրկին հիշատակել է «Աշխարհը հինգից մեծ է» դոկտրինը.
«Եթե նպատակն իսկապես Միավորված ազգերի կազմակերպության հանդեպ վստահության ամրապնդումն է, ապա անհրաժեշտ քայլերը պարզ են։
Գազայի երեխաները պետք է ապահով լինեն․ երբ պաղեստինցի երեխաները նայում են երկնքին, պետք է տեսնեն ազատ սավառնող օդապարիկներ, այլ ոչ թե կործանիչներ կամ ԱԹՍ-ներ։ Լիբանանի երեխաները չպետք է գիշերվա կեսին արթնանան ռումբերի ձայներից։ Ասիացի աշխատավորների քրտինքն ու ծանր աշխատանքը չպետք է շահագործվեն անողոք կապիտալիստների կողմից։ Մեր աֆրիկացի եղբայրներն ու քույրերը պետք է իրենց ապագային նայեն անվտանգության և հույսի այնպիսի զգացումով, ինչպիսին ունեն ամենաբարգավաճ երկրների քաղաքացիները։
Ընդունենք, որ մի կառույց, որտեղ ավելի քան 190 երկրների կամքը պատանդ է պահվում ընդամենը հինգ պետության քմահաճույքներին, ո՛չ արդարացի է, ո՛չ էլ ունակ՝ լիարժեքորեն վստահություն հաստատելու։ Անվտանգության խորհուրդը պետք է բարեփոխվի՝ համաձայն այն սկզբունքի, որ «աշխարհն հինգից մեծ է»»։
Մենք շարունակելու ենք ասել, որ «աշխարհը հինգից մեծ է» այն հասարակությունում, որտեղ իրավունքը գերակշռում է ուժեղների նկատմամբ, այլ ոչ թե ուժեղները՝ իրավունքի նկատմամբ։ Ավելի արդար աշխարհ հնարավոր է»։
Այս դոկտրինը նա առաջ է քաշել դեռ 2013 թվականին, ըստ որի, աշխարհը չի սահմանափակվում ՄԱԿ Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամներով (Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Ռուսաստան, Չինաստան, Միացյալ Թագավորություն և Ֆրանսիա), որովհետև մնացած ավելի քան 190 պետությունները դուրս են մնում որոշումների ընդունման գործընթացից։
Ըստ նրա՝ այս հինգ երկրները ԱԽ-ում իրենց վետոյի իրավունքով չեզոքացնում են Միավորված Ազգերի Կազմակերպությունը, և ԱԽ-ում պետք է լինի 20 անդամ, այդ թվում՝ Լատինական Ամերիկայից, Աֆրիկայից և իսլամադավան երկրներից։
Իսկ «Ավելի արդար աշխարհ հնարավոր է» խոսքը նաև վերջինիս գրքի վերնագիրն է։
«Թուրքիան այսօր» լրատվական ալիք

