
Ֆինլանդիայում “անսեռ” զուգարաններ են տեղադրվել

Ֆինլանդիայում գենդերային հավասարությունն աստիճանաբար ամրապնդվում է մարդկանց կենցաղում: Պատահական չէ, որ այս սկանդինավյան երկրի որոշ խոշոր քաղաքներում արդեն բազմաթիվ ունիսեքս զուգարաններ են տեղադրվել, տեղեկացնում է “ԻՏԱՌ-ՏԱՍՍ”-ը:
Փողոցների մարդաշատ անկյուններում տեղադրված զուգարանների վրա բացակայում են սեռային տարբերանշանները, ինչը նշանակում է, որ անկախ սեռից քաղաքացին կարող է իր բնական կարիքները հոգալ այնտեղ:
Նախագծի հեղինակները կարծում են, որ «անսեռե զուգարանները պետք է որ առաջին հերթին գոհացնեն հատկապես սեռական փոքրամասնություններին, որոնք հաճախ խնդիրներ են ունենում հասարակական այլ զուգարաններից օգտվելուց: