
Խմբերում նիհարելն ավելի հեշտ է

Եթե ցանկանում եք քաշ կորցնել, մի´ արեք դա միայնակ: Ըստ health.com-ի, քաշ կորցնել ցանկացողներին նման խորհուրդ են տալիս ամերիկացի գիտնականները: Վերջիններիս կողմից անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ քաշ կորցնելն առավել արդյունավետ է լինում, երբ մարդիկ ներգրավվում են խմբերում և ստանում մասնագետի խորհուրդները: Հետազոտության ղեկավարը նշել է, որ երբ մարդիկ միևնույն նպատակին հասնելու համար միասին են աշխատում, նրանք ոգևորվում են մյուսների նվաճումներով և փորձում հասնել սեփական նվաճումներին:
Ուսումնասիրության ընթացքում գիտնականները հետևել են ճարպակալում ունեցող 141 կանանց և տղամարդկանց առողջությանը: Նրանց մի մասը քաշի նվազեցման է փորձել հասնել միայնակ, մյուս մասը՝ խմբերում: Արդյունքները ցույց են տվել, որ խմբերում մարդիկ շատ ավելի արագ են քաշ կորցրել, քան մյուսները: