
2012-2013 աշուն-ձմեռ նորաձևություն

Հանրահայտ դիզայներներն արդեն ներկայացնում են 2012-2013թթ. աշուն-ձմեռ նորաձևության տենդենցները: Այս տարի նորաձև են համարվում գրասենյակային, խիստ, ինչ-որ տեղ՝ նաև տղամարդկանց հագուստների խստություն ու ձև ունեցող հագուստները:
2012-2013թթ. նորաձև երևալու համար պետք է հագուստն ընտրել վառ կապույտի, զմրուխտի, վառ ոսկեգույնի, դեղինի կամ շոկոլադի երանգների մեջ: Այս ձմեռ ակտուալ են նաև բնական կամ արհեստական մորթուց պատրաստված հաստ վերնազգեստներն ու վերարկուները:
Դիզայներները խորհուրդ են տալիս հագուստ կամ վերարկու ընտրել ծնկից կամ մինչև ծունկը հասնող երկարության մեջ: Այս փոփոխությունների, նոր տենդենցների մեջ, նորաձևություն թելադրող դիզայներները նշում են նաև մի հանգամանք. «Հագեք այն, ինչ ձեզ է դուր գալիս»: