Բաժիններ՝

Թանկարժեք մկնիկը

OreObject 2 ընկերությունն ամիսներ առաջ թանկարժեք իրերի սիրահարների համար համակարգչային հատուկ մկնիկ է ստեղծել` Sphere 2-ը, որի ստեղծման գործում օգտագործվել են ամենաառաջատար տեխնոլոգիաները: Մկնիկը պատրաստված է բարձր որակի չժանգոտվող պողպատից և զարդարված է «Սվարովսկի» թանկարժեք քարերով: Նման պողպատը սովորաբար օգտագործվում է վիրաբուժության մեջ: Ընդ որում, ցանկացողները կարող են գնել նաև երեք տեսակի մետաղներով` ոսկուց, տիտանից կամ պլատինից պատրաստված մկնիկը: Sphere 2-ը բազմաֆունկցիոնալ է, հարմար տեղավորվում է ձեռքի ափի մեջ, շրջանաձև պտտվում է: Տիտանից պատրաստված մոդելն ավելի էժան է վաճառվում` մոտ 185 դոլարով, ոսկյա մոդելը` 290 դոլարով: Ամենաթանկը վաճառվում է պլատինե մոդելը` 320 դոլարով:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031