
Մոր արյան բարձր ճնշումն ազդում է երեխայի IQ-ի վրա
Հղիության ընթացքում մոր արյան բարձր ճնշումը կարող է ազդել երեխայի ուղեղի վրա: Ինչպես հաղորդում է BBC-ն, այս երկու երևույթների միջև կապը գտել են ամերիկացի գիտնականները: Հետազոտության ընթացքում գիտնականները հետևել են 400 տղամարդու առողջությանը: Նրանց ինտելեկտուալ կարողությունները նախ՝ գնահատվել են 20, հետո՝ նաև 69 տարեկան հասակում:
Արդյունքում պարզվել է, որ այն տղամարդկանց IQ-ն, որոնց մայրերը հղիության ընթացքում արյան բարձր ճնշում են ունեցել, բավական ցածր է:
Հետազոտության ղեկավարներից մեկը նշել է, որ հղի կանանց շուրջ 10%-ն արյան բարձր ճնշում է ունենում: Գիտնականների նույն խումբը վերջերս հայտնաբերել էր, որ արյան բարձր ճնշումը հղիության ընթացքում երեխայի մոտ մեծացնում է սրտանոթային հիվանդություններով հիվանդանալու ու կաթված ստանալու հնարավորությունը: