
Խաղողի օրհնությունը «Նոյ»-ում (լուսանկարներ)

Օգոստոսի 12-ին գործարար, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Նոյ»`Երևանի Արարատ կոնյակի, գինու և օղու կոմբինատ ԲԲԸ տարածքում մեծ հանդիսավորությամբ նշվել է Սուրբ Մարիամ Աստվածանի վերափոխման և խաղողի օրհնության տոնը: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Աստվածածնի մահվան և երկինք փոխադրվելու հիշատակը տոնում է «Վերափոխումն կամ ննջումն Ս. Կույսին» անվան տակ: Աստվածածնի տոնին Հայ Եկեղեցում պահպանված ավանդության համաձայն, տեղի է ունենում խաղողի օրհնություն: Խաղողը համարվում է դաշտերի ու այգիների ազնվագույն պտուղը, ինչպես Հիսուս Աստվածածնի օրհնյալ պտուղն է: «Օրհնյալ ես դու կանանց մեջ,և օրհնյալ է քո որովայնի պտուղը» (Ղուկաս 1:42):
«Նոյ» գործարանում բեմականացված տոնակատարությանը մասնակցել են հայտնի դերասաններ, երգիչ-երգչուհիներ`Հայկոն, Սոնա Շահգելդյանը,և այլք: Արարողությանը ներկա էր նաև Գ. Ծառուկյանի մայրը` Ռոզա Ծառուկյանը: Իսկ դերասան Կարեն Ջանիբեկյանը արարողությանը և կոնյակի համտեսին ձեռնափայտով էր եկել:
Լուսանկարները` Սերժ Դավիդովի