Ամերիկաբնակ դերասանուհի, մոդել Անժելա Սարաֆյանը՝ Հարիսոն Ֆորդի և Հերի Օլդմենի, ամերիկյան դերասանների հոնորարների և Հայաստանի մասին

Վարդի թերթիկի պես նուրբ արտաքինով այս դերասանուհու հետ մեր հարցազրույցի ժամանակ հերթական անգամ համոզվեցի, որ որքան մարդը կայացած է լինում, այնքան նա պարզ է և բնական:

Ապրիլի 25-ին «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրվեց Րաֆֆի Հովհաննիսյանի որդու՝ Կարին Հովհաննիսյանի «1915» ֆիլմը, որի պրեմիերային ներկա էին ֆիլմի ռեժիսոր Կարին Հովհաննիսյանը, ֆիլմի երաժշտության հեղինակ Սերժ Թանգյանը և ֆիլմի գլխավոր դերակատար Անջելա Սարաֆյանը: Նա ծնվել է Հայաստանում 1983 թվականի հունիսի 30-ին և ընտանիքի հետ Միացյալ Նահանգներ է տեղափոխվել 4 տարեկանում: Նկարահանվել է մի շարք սերիալներում, գովազդներում ու հեռուստատեսային ֆիլմերում, ինչպիսիք են «The Good Duys», Judging AmyBuffy the Vampire SlayerThe ShieldThe Division24Cold CaseSouth of NowhereCriminal Minds,CSI: NYNikita, և The Mentalist , On the DollKablueyThe InformersA Beautiful LifeBreaking DawnA Good Old Fashioned Orgy և այլն:

Ինչպես նաև խաղացել է ամերիկահայ ռեժիսոր Գոռ Կիրակոսյանի 2012թ. թողարկված «Կորած-մոլորվածը Հայաստանում» կատակերգությունում։

1

Կարդացեք նաև

??????????????????

168.am-ը հնարավորություն ունեցավ զրուցելու ամերիկաբնակ դերասանուհու հետ:

– Անժելա, «1915» ֆիլմի Երևանյան պրեմիերայից հետո, ֆիլմի ցուցադրությունը կայացավ նաև Գյումրիում: Ի՞նչ անձնակազմով էիք այցելել Գյումրի:

– Ես, ֆիլմի ռեժիսոր Կարին Հովհաննիսյանն ու նրա հայրը՝ Րաֆֆի Հովհաննիսյանն էինք գնացել:

– Ինչպիսի՞ն էր գյումրեցիների արձագանքը ֆիլմի նկատմամբ:

– Ֆիլմից առաջ մի քանի հարցեր ուղղեցին: Իսկ թե ինչպիսին է արձագանքը՝ դեռ վաղ է ասել: Շատ տխուր վայր է Գյումրին: Տխրություն կար այդ քաղաքում: Հիացած եմ գյումրեցիներով, շատ լավն են: Պապայիս հորաքրոջ տղան մի աղջիկ ուներ, որին կորցրեցին երկրաշարժի ժամանակ: Տպավորություն էր, որ երկրաշարժից հետո ոչինչ չի փոխվել այդ քաղաքում:

Anjela Safaryan (4)

– Սա Ձեր երկրորդ այցն է Հայաստան: Զգո՞ւմ եք նկատելի որևէ փոփոխություն:

– Այո, Երևանում զգում եմ այդ փոփոխությունները: Մի տեսակ կյանքը լիքն է այստեղ: Երբ առաջին անգամ էի եկել Հայաստան՝ 2011-ին՝ առաջին ֆիլմի նկարահանումների առիթով, ես գրեթե ոչինչ չէի տեսել: Եվ, քանի որ նկարահանումները գյուղերում էին տեղի ունենում, գնում էինք նկարահանվում, հետո գալիս էինք տուն՝ քնում: Դա էր ամբողջը: Հիմա զգում եմ, թե ինչ է Երևանը:

Angela-Sarafyan--Regard-magazine-(August-2013)--08

Angela-Sarafyan--Regard-magazine-(August-2013)--16

Angela-Sarafyan-Troix-Magazin-angela-sarafyan-21737649-777-499

– Որտե՞ղ եք հասցրել լինել:

– Եղել եմ Օպերայում և գնացել եմ նաև Հ1: Ինձ համար ամեն ինչն էլ հետաքրքիր է այստեղ:

– Նախքան ԱՄՆ մեկնելը Դուք բնակվում էիք Երևանում: Որտե՞ղ էիք ապրում:

– Ֆիզիկայի ինստիտուտ էր կոչվում: Շատ գեղեցիկ անտառոտ մաս ուներ, շատ էի սիրում:

– Սովորաբար, երբ արտերկրից հյուրեր են գալիս, ցուցադրում են կենտրոնը, այսպես ասած՝ «պուպուշ» վայրերը, որ լավ տպավորություններով վերադառնան: Բայց Ձեզ խաբել դժվար կլինի, Դուք այստեղ եք ապրել նախքան ԱՄՆ մեկնելը:

– Այո, իհարկե: Թեպետ բավականին փոքր եմ եղել տարիքով, երբ մեկնել ենք Հայաստանից, բայց իմ հիշողության մեջ շատ բան է մնացել: Այդ հիշողությունները միայն լուսանկարների տեսքով չեն: Հիշում եմ, թե ինչպես էինք հայրիկիս հետ մետրո նստում, քայլում մեր փողոցներով, բարձրանում՝ Հրապարակի շատրվաններին նայելու…

Angela-Sarafyan-189

Angela-Sarafyan-1809

– Նախքան դերասանուհու և մոդելի կարիերան, Դուք բալետի պարուհի եք եղել: Դա մայրիկի՞ ցանկությունն էր, թե՞ Ձեր:

– Մայրս նկարչուհի է: Նա իր կյանքում ամեն ինչ գեղեցկացնում է՝ լինի տո՞ւն, թե՞ պարզապես հագուստ: Դա նրա տեսակն է: Նա է պատճառը, որ ես արվեստի մեջ եմ, որ փոքր տարիքից դաշնամուր եմ նվագել, որ բալետի դասերի եմ այցելել: Մայրս երազել է դառնալ բալետի պարուհի, բայց ես եմ դա սովորել:

– Բալետի պարուհու կյանքը, բառիս բուն իմաստով, հեռու է քաղցր լինելուց: Անգամ սննդակարգում չի կարելի թույլ տալ այն ամենը, ինչ պաշտում են երեխաները: Դուք բալետի եք հաճախել հանուն մայրիկի՞, թե՞ Ձեր ցանկությունն էր դա:

– Ինձ համար հաճույք էր: Գիտեք, կարծես մարմնիդ շարժումներով հոգեվիճակդ էիր արտահայտում պարի մեջ:

– Պարզապես շատ անգամ ծնողներն իրենց չիրականացած երազանքները երեխաների միջոցով են փորձում իրականացնել: Թեկուզ և՝ պարտադրաբար…

F13_YOSHI_SARAFYAN_LR_5

– Մայրս երբեք և ոչինչ չի պարտադրել: Նա ուղղակի բացեց իմ առջև արվեստի դռները, և ես ինձ այնտեղ շատ լավ էի զգում: Դա իմն էր: Ես ու եղբայրս շատ տարբեր ենք բնավորությամբ: Երբ նա չէր սիրում մի բան՝ երբեք չէր շարունակում: Իսկ ես հակառակ տեսակն եմ, երբ մի բան սկսում եմ, պետք է լավագույնս անեմ և հասցնեմ ավարտին: Բայց թե՛ ես, թե՛ եղբայրս պարտադրաբար ոչինչ չենք սկսել անել, ամեն ինչ եղել է մեր ցանկությամբ:

2

– Հայ հայրերը միշտ չէ, որ խրախուսում են հատկապես իրենց դուստրերին ընտրելու դերասանական բնագավառը:

– Իմ բախտը բերել է: Հայրս ևս դերասան է: Այնպես որ, խնդիրներ և խոսակցություններ երբեք չեն առաջացել այդ հարցում:

home01

– Դուք խաղացել եք այնպիսի դերասանների հետ, ինչպիսիք են Հարիսոն Ֆորդը (Harrison Ford), Հերի Օլդմենը (Gary Oldman)…

?

– Երբ անգամ ուղղակի նման մեծության դերասանների մասնակցությամբ ֆիլմեր ես դիտում, նրանք ասես գալիս են քո տուն, և սիրում ես նրանց: Եվ, բնականաբար, ինձ համար մեծ պատիվ էր խաղալ նման դերակատարների հետ: Ես շատ էի ուզում հատկապես Հերի Օլդմենի հետ աշխատել և աննկարագրելի ուրախ էի, երբ ինձ, ի վերջո, տրվեց այդ հնարավորությունը: Նա շատ բարի և հետաքրքիր անձնավորություն է: Եվ, չնայած իր համաշխարհային ճանաչելիությանն ու մեծ համբավին, շատ պարզ է և հասարակ իր պահվածքով: Ընդհանրապես քիթը ցից չէ: Հարգում և գնահատում է իր հետ աշխատող յուրաքանչյուր դերասանի և բոլորի հետ խոսում է՝ ինչպես հավասարը հավասարի: Իսկ Հարիսոն Ֆորդը սիրում է, որ ամեն բան իր ուզածով լինի: Օրինակ, երբ նրան ասում են, որ պետք է մեքենա նստի, որ շուտ հասնի նկարահանման հրապարակ, նա՝ ասելով, որ մաքուր օդ է ուզում շնչել, ինքն իր համար քայլելով գալիս է: Նա չի սիրում մեքենա նստել, նա ինքը պետք է որոշի, թե ինչպես է անցնելու իր օրը: Ես հասկանում եմ այդ բնավորությունը: Այն ծանոթ է ինձ:

john-stamos-back-to-la-with-angela-sarafyan-07

john-stamos-back-to-la-with-angela-sarafyan-09

Screen shot 2011-03-25 at 10.27.23 AM

– Դուք նկարահանվել եք թե՛ հայ, և թե՛ ամերիկյան ռեժիսորների մոտ: Կպատմե՞ք աշխատանքային տարբերությունների մասին:

– Այստեղ դեր ունի ոչ թե ռեժիսորի ամերիկացի կամ հայ լինելու հանգամանքը, այլ տվյալ ռեժիսորի բնավորությունը, խառնվածքը: Եվ ըստ այդմ էլ որոշվում է, թե ինչպիսին է լինելու նկարահանման պրոցեսը: Երբ աշխատում էինք Ջեյմս Գրեյի հետ՝ «Էմիգրանտ» ֆիլմում, չափազանց հետաքրքիր էր բուն նկարահանման ընթացքը, քանի որ ամեն տեսարան «գտնում» էինք: Նա այն ռեժիսորներից չէր, ով որոշում էր, թե ինչպիսին պետք է լինի տեսարանը, և պլանավորածից ոչ աջ, ոչ ձախ քայլ չէր արվում: Նա սիրում էր ստեղծագործել անմիջապես նկարահանման հրապարակում:

TodoTwilightSaga

– Դուք ո՞ր տեսակի ռեժիսորի հետ եք սիրում աշխատել:

– Ես սիրում եմ այդ ազատությունը, քանի որ ճիշտն ու սխալը շատ հարաբերական է:

– Ի՞նչ կասես «Պարանոյա» (Paranoia, 2013) ֆիլմի ռեժիսորի մասին:

– Ռոբերտ Լուկետիչը (Robert Luketic) շատ խելացի է և կատակասեր: Իր մեջ ունի այն ազատությունը, որի մասին քիչ առաջ նշեցի: Նա կարող էր ձեռ առնել մեզ՝ անմիջապես նկարահանման ժամանակ: Օրինակ, շատ անգամ նկարահանված տեսարանի ավարտից հետո, շատ լուրջ դեմքի արտահայտությամբ՝ ասում էր, որ առնվազն «Օսկարի» ենք արժանի… Նա չունի իր մեջ այն ավելորդ լրջությունը, որը, հատկապես թիմային աշխատանքի ժամանակ, ուղղակի խանգարում է:

angela-sarafyan (2)

– Այսինքն, սո՞ւտ է այն կարծրատիպը, որ ամերիկյան ֆիլմերի նկարահանման պրոցեսը գրեթե ռոբոտային աշխատանք է, ինչպես ասում են՝ նկարահանման տաղավարից ՝ «Ֆուրգոն», «Ֆուրգոնից»՝ նկարահանման հրապարակ:

– Ձեր նշած տարբերակով նկարահանվում են հեռուստաշոուները, քանի որ կարճ ժամանակահատվածում պետք է շատ նյութ նկարեն: Իսկ երբ ֆիլմ ես նկարում, ունես երկու-երեք ամիս ժամանակ: Շատ բան կախված է նաև ֆիլմի բյուջեից:

– Ի դեպ, խոսեցինք բյուջեի մասին: Կարո՞ղ եք հիշել Ձեր առաջին հոնորարն ու նշել, թե այսօր արդեն որքան եք ստանում:

113

– Հիմա կզարմանաք, բայց իմ առաջին հոնորարն ավելի շատ էր, քան այն, ինչ հիմա եմ ստանում: Զարմանալի շատ գումար ստացա առաջին անգամ: Հիմա ես կարող եմ ստանալ օրական ամենաշատը 100 դոլար, կամ էլ շաբաթը 100 դոլար:

– Դուք հիմա ԱՄՆ-ի մասի՞ն եք խոսում:

– Այո՛:

– Բա մենք էլ կարծում էինք, որ այնտեղ հատուկ դերասանների համար «անձրևի փոխարեն՝ դոլարներ են թափվում» երկնքից…

– Հատկապես դերասանի համար դա այդպես չէ: Դերասանն այնտեղ շարունակ դեր, նախագիծ է փնտրում: Կան մարդիկ, ովքեր աշխատում են, օրինակ, սուպերմարկետում, ու, բախտի բերմամբ, եթե կարողանան մի դեր ստանալ, ապա տարվա մեջ միայն այդ 4 ամիսը զբաղված կլինեն իրենց սիրած գործով: Հետո նորից ստիպված են վերադառնալ խանութ՝ աշխատելու:

– Իսկ «1915» ֆիլմի համար որքա՞ն գումար եք ստացել:

– Շատ քիչ, շատ չնչին: Ո՛չ Սիմոնը, ո՛չ ես գումարի համար չէ, որ համաձայնել ենք խաղալ այդ ֆիլմում: Այստեղ կար գաղափար, որը համախմբել էր մեզ բոլորիս:

TTSBDP2-Premiere-Angela-Sarafyan-2

– Ի տարբերություն Հայաստան կատարած Ձեր նախորդ այցելության, հիմա շատ լավ եք խոսում հայերեն: Մի տեսակ «մերոնքական» եք դարձել: Կարծում եմ՝ դրանում նաև իր ներդրումն ունի հայաստանաբնակ ամուսինը՝ դերասան Նարեկ Ղափլանյանը:

– Համամիտ եմ Ձեզ հետ:

– Կպատմե՞ք՝ ինչպե՞ս եք ծանոթացել Նարեկի հետ:

– Եթե անկեղծ՝ կուզենայի, որ իմ անձնական կյանքի մասին շատ չհրապարակվեր: Գիտե՞ք, ԱՄՆ-ում պաշտում են խոսել միայն ճանաչված մարդկանց անձնական կյանքից: Երբեմն թվում է, որ ստեղծագործական կյանքը լրագրողներին չի էլ հետաքրքրում:

Anjela Safaryan (7)

– Դա ամենուր է:

– Նարեկի հետ ամուսնացել ենք 2012-ին՝ «Կորած և գտնվածը Հայաստանում» ֆիլմից հետո: Հիմա մենք բնակվում ենք ԱՄՆ-ում:

– Նարեկն արդեն գիտի, թե հայր լինելն ինչ հաճույք է: Համատեղ բալիկ ունենալու մտադրություն ունե՞ք:

– Յուրաքանչյուր կին ցանկանում է մայրանալ, զգալ այդ բերկրանքը, սակայն մենք դեռ անելիքներ ունենք:

 

Տեսանյութեր

Լրահոս