Բաժիններ՝

Քլինթոնը նարնջի միջոցով պատասխանել է, որ կնախընտրեր ընթրել Պուտինի, քան Թրամփի հետ. Daily Mail

ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ընթրիքը նախընտրել է Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հետ ընթրիքից, գրում է Daily Mail թերթը:

Նախասիրությունների մասին հարցը Քլինթոնին լրագրողները ուղղել են Քլիվլենդ ուղևորվող ինքնաթիռում: Ինչպես գրում է թերթը, լրագրողները հարցը գրել են նարնջի վրա:

Գոյություն ունի ավանդույթ, երբ նախագահական քարոզարշավը լուսաբանող և ինքնաթիռի պոչի մասում նստած լրագրողները փորձում են ինքնաթիռի առջևի մասում նստած նախագահի թեկնածուի կողմը գլորել նարինջներ, որոնց վրա հարցեր են գրված:
Երբ նրանց հաջողվել է նարինջներից մեկը հասցնել Քլինթոնին, այն վերցրել է նրա մամուլի քարտուղարը:

Նարնջի վրա գրված է եղել հետևյալ հարցը. «Ո՞ւմ հետ կնախընտրեիք ընթրել»: Տարբերակները եղել են երկուսը` «Թրամփ և Պուտին»:

Քլինթոնի մամուլի քարտուղար Նիք Մերիլն այն բանից հետո, երբ Քլինթոնը նշել է, թե «մեկ անգամ ընթրել է օտարերկրացի ղեկավարի հետ», նշումով նարինջը գլորել է հետ` լրագրողներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս