ԱՄՆ-ի առևտրի նախարարությունը ՌԴ-ի ևս 81 ընկերություն է ներառել պատժամիջոցների ցուցակում

ԱՄՆ-ի իշխանությունները վերստին ընդլայնել են այն ընկերությունների եւ կազմակերպությունների ցուցակը, որոնք ամերիկյան պատժամիջոցների են ենթարկվում Ուկրաինայի հակամարտության պատճառով, տեղեկացնում է BBC-ն:

Պատժամիջոցների ընդլայնման մասին հաղորդագրությունը հրապարակվել է Federal Register կառավարական հրատարակության կայքում, որոշումը պետք է ուժի մեջ մտնի այսօր՝ սեպտեմբերի 7-ին:

Պատժամիջոցների ցուցակն ընդլայնվում է 81 կետով. մյուսների թվում դրանում հայտնվել են «Գազպրոմ»-ին ենթակա ավելի քան 50 ընկերություններ:

Պատժամիջոցների տակ են հայտնվել նաեւ Կերչի կամրջի շինարարության կապալառուները. Կերչի նեղուցի վրա կամրջի կառուցման գլխավոր կապալառու «ՍԳՄ-մոստ»-ը՝ Արկադի Ռոտենբերգի «Ստրոյգազմոնտաժ» ընկերության դուստր ընկերությունը, շինարարության ենթակապալառուն՝ «Մոստոտրեստը»:

Ցուցակում կատարված փոփոխությունները հիմնականում կրկնում են ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության որոշումը, որը հրապարակվել է սեպտեմբերի 1-ին: Սակայն ցուցակը համալրվել է նաեւ էլեկտրոնիկա արտադրող 11 ընկերություններով, Էլեկտրոնիկա, որը կարող է օգտագործվել ռազմական արդյունաբերության կարիքների համար: Դրանք առաջին անգամ են հայտնվել ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ:

Տեսանյութեր

Լրահոս