Բաժիններ՝

ԱՄՆ-ը հայտարարել է Եմենին հասցված հարվածների հետևանքով «Ալ-Քաիդայի» 13 անդամների սպանության մասին

Ամերիկացի զինվորականները հայտարարել են, որ Եմենին ԱՄՆ-ի ավիացիայի հասցված հարվածների հետևանքով սպանվել է «Ալ-Քարիդան Արաբական թերակղզում» խմբավորման 13 անդամ, հայտնում է BBC-ն:

ԱՄՆ ԶՈՒ Կենտրոնական հրամանատարության հայտարարության մեջ ասվում է, որ «Ալ-Քաիդայի» անդամները սպանվել են երեք հակաահաբեկչական գործողությունների հետևանքով, որոնք անցկացվել են օգոստոսի 24-ից սեպտեմբերի 4-ն ընկած հատվածում Եմենի կենտրոնական հատվածներում:

ԱՄՆ-ը «Ալ-Քաիդային» մեղադրում է Եմենի քաղաքացիական պատերազմը սեփական հարձակումների պլանավորման և իրականացման մեջ:

Պենտագոնը նշում է, որ «Ալ-Քարիդան Արաբական թերակղզում» խմբավորումը նախկինի պես լուրջ սպառնալիք է ներկայացնում ինչպես տարածաշրջանի, այնպես էլ ԱՄՆ-ի և այլ պետությունների համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930