Դիլմա Ռուսեֆը վերջնականապես հեռացել է Բրազիլիայի նախագահական նստավայրից
Սենատի որոշմամբ պաշտոնից հեռացված Բրազիլիայի նախկին նախագահ Դիլմա Ռուսեֆը վերջնականապես լքել է երկրի մայրաքաղաքում գտնվող նախագահական նստավայրը՝ Ալվորադա պալատը:
Նրան հրաժեշտ տալու էին եկել նրա կուսակիցները` կոնգրեսականներ, ինչպես նաև նախկին նախարարներ:
Ռուսեֆը մայրաքաղաքից մեկնել է Պորտու Ալեգրի քաղաք, հայտնում է korrespondent.net-ը:
Բրազիլացի սենատորները նրան իմփիչմենթ էին հայտնել օգոստոսի 31-ին:
Նրա հրաժարականին կողմ էր քվեարկել 61 սենատոր` անհրաժեշտ 54 ձայնի դիմաց: Սենատորները նրան մեղավոր էին ճանաչել բյուջետային օրենսդրության խախտման մեջ: