
Վաշինգտոնը Իրանին 1.7 մլրդ կանխիկ գումար է վճարել. WSJ

Վաշինգոնը Իրանին 4 ամերիկացիներին ազատ արձակելու դիմաց 400 միլիոն դոլար կանխիկ գումար փոխանցելուց հետո ևս երկու անգամ է նման տրանշեր իրականացրել, ինչի արդյունքում ընդհանուր գումարը կազմել է 1.7 մլրդ դոլար, գրում է Wall Street Journal հեղինակավոր պարբերականը:
Թերթը հղում է կատարում ԱՄՆ Կոնգրեսում իր աղբյուրներին, որոնք այդ մասին տեղեկացել են Պետդեպարտամենտից, ֆինանսների նախարարությունից և արդարադատության նախարարությունից:
WSJ-ի տեղեկություններով` կանխիկ դրամական միջոցները` եվրո, շվեյցարական ֆրանկ և այլ արտարժույթ, Իրան են հասցվել Ժնևից բեռնատար ինքնաթիռով:
Պաշտոնական տվյալների համաձայն` առաջին գումարը` 400 միլիոն դոլար, եղել է 1979թ. ամերիկյան զենքի մատակարարումների վճարի վերադարձը, քանի որ այդ երկրում տեղի ունեցած հեղաշրջումից հետո Թեհրանը չէր ստացել ո´չ զենքը, ո´չ գումարը:
Մնացած 1.3 մլրդ դոլարը, որ Իրանին են փոխանցվել 19 օրում, կարելի է համարել տարիների ընթացքում կուտակված տոկոսներ: