Բաժիններ՝

Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանի ուղևորներին տարհանել են

Ոստիկանությունը տարհանել է ուղևորների և անձնակազմի մի մասին Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանից, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը` վկայակոչելով օդանավակայանին:

Տարհանման պատճառ են նշվում անվտանգության ապահովման միջոցառումները: Պետերբուրգի «Ֆոնտանկա.ռու» պարբերականը տարհանումը բացատրում է օդանավակայանում իբրև տեղադրված ռումբի անանուն հաղորդագրությամբ:

Պարբերականի տեղեկություններով` օդանավակայանը շրջապատված է, ամենուր ոստիկաններ են, որոնք ուսումնասիրում են տարածքը:
Միաժամանակ, օդանավակայանը շարունակում է աշխատանքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս