
ԵԱՏՄ-ում արտադրված ապրանքները կարող են ստանալ «Պատրաստված Է ԵԱՏՄ-ում» մակնշումը

2017 թվականից Եվրասիական տնտեսական միության երկրներում արտադրված ապրանքների վրա կարող է հայտնվել «Պատրաստված է ԵԱՏՄ-ում» մակնշումը: «Ռոսիյսկայա գազետա»-յին այս մասին ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտի տնօրեն Նիկոլայ Կուշնյարյովին:
«Նրա խոսքով՝ «Պատրաստված է Ռուսաստանում», «Պատրաստված է Բելառուսում» կամ ԵԱՏՄ-ի ցանկացած այլ երկրում մակնշումից «Պատրաստված է Եվրասիական տնտեսական միությունում» մակնշմանն անցումը ինտեգրացիոն համագործակցության կարեւոր փուլ է: Նոր մակնշումը կարող է մեկնարկել 2017 թվականին»,- գրում է «Ռոսիյսկայա գազետան»՝ հավելելով, որ ԵԱՏՄ-ն արդեն ձեռնամուխ է եղել «եվրասիական ապրանքի» չափանիշների որոշմանը:
Կուշնյարյովը հրատարակությանը պարզաբանել է, որ «եվրասիական ապրանք» հասկացության ներմուծումը, մի կողմից՝ կդյուրացնի աջակցությունը ԵԱՏՄ-ի արդյունաբերությանը, մյուս կողմից՝ կդառնա ընդհանուր շուկայում արդյունաբերական ապրանքների առաջմղման հզոր գործիք, եւ, երրորդ՝ կխթանի «Պատրաստված է ԵԱՏՄ-ում» մակնշմամբ արտադրանքի պահանջարկը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: