![](/banners/BeFunky-design.jpg)
ԱՄՆ-ն ևս 81 ռուսական ընկերություն է ներառել պատժամիջոցային ցուցակում
![](https://168.am/wp-content/uploads/2016/09/91051178_rian_02880376.hr_.ru_.jpg)
ԱՄՆ իշխանությունները դարձյալ ընդլայնել են ընկերությունների և կազմակերպությունների ցուցակը, որոնք Ուկրաինայի հակամարտության պատճառով հայտնվել են ամերիկյան պատժամիջոցների տակ, հայտնում է BBC-ն:
Պատժամիջոցային ցուցակի ընդլանման մասին հաղորդագրությունը հրապարակվել էր կառավարական Federal Register պարբերականում, որոշումը ուժի մեջ պետք է մտնի սեպտեմբերի 7-ից:
Ցուցակում ներառվել են ավելի քան 50 ընկերություններ, որոնք առնչություն ունեն «Գազպրոմի» հետ:
Ցուցակում ներառված բոլոր ընկերությունների վրա դրվելու են առևտրային սահմանափակումներ: