Բաժիններ՝

«Աստված մեկն է ու միակը». Նոստրադամուսի նշանաբանը. այցելություն Միշել դը Նոստրադամուսի տուն-թանգարան

Հարավային Ֆրանսիայում հաջորդ նախատեսված ուղղությունս Մարսել քաղաքից 54 կմ հյուսիս-արևելք ընկած հատվածն էր՝ դեպի Սալոն գյուղաքաղաքը (Salon-de-Provence), որն այս տարածաշրջանի գլխավոր զբոսաշրջության կենտրոններից մեկին է հավակնում՝ միայն այն բանի համար, որ հենց այստեղ է երկար տարիներ ապրել, արարել, ամուսնացել, 6 զավակների հայր դարձել ու մահացել ֆրանսիացի հայտնի աստղաբան, բժիշկ և աստղագուշակ Միշել դը Նոստրադամուսը:

????????????????????????????????????

????????????????????????????????????

Սալոն քաղաքի մուտքն ազդարարող հնագույն կամարը:

Կարդացեք նաև

Նախորդ ճամփորդական նյութերից մեկի ընթացքում՝ Սենտ Ռեմի (Saint-Rémy-de-Provence) գյուղաքաղաքում, 168.am-ն արդեն գտել և լուսանկարել էր Միշել դը Նոստրադամուսի հայրական տունը, որտեղ ծնվել էր նա: Այստեղ՝ Սալոնում, այս տանը Նոստրադամուսը մշտական բնակության է տեղափոխվել 1547 թվականին, արդեն որպես հայտնի բժիշկ ու աստղաբան:

????????????????????????????????????

????????????????????????????????????

????????????????????????????????????

Տունը Սալոնում, որտեղ Նոստրադամուսն ապրել է մինչև խոր ծերություն և մահացել:

Մինչ Սալոն տեղափոխվելը Նոստրադամուսը 8 տարի շարունակ ճամփորդում է ամբողջ աշխարհում, այնուհետև ուսումնառության մի քանի տարիներ անցկացնում հարավային Ֆրանսիայի Ավինիոն քաղաքում (Ավինիոն քաղաքում 168.am-ի նկարահանումները՝ հաջորդիվ), որտեղ էլ արժանանում է «Արվեստների վարպետ» ժամանակի բարձր կոչմանը՝ ուսումնասիրելով բույսերի ու ծաղիկների օգտագործման հնարավոր բոլոր տարբերակները բժշկական նպատակների համար:

????????????????????????????????????

????????????????????????????????????

Սալոնում ամեն քայլափոխ հիշեցնում է հայտնի աստղագուշակի ներկայության մասին:

Խուսափելով ժամանակի կրոնական բնույթի հետապնդումներից, Նոստրադամուսը ստիպված է լինում այս քաղաքում թողնել կնոջն ու երկու երեխաներին և հեռանալ: Կարճ ժամանակ անց Նոստրադամուսի երկու զավակները զոհ են դառնում Ֆրանսիայում բռնկված ժանտախտի համաճարակին:

????????????????????????????????????

????????????????????????????????????

Նոստրադամուսի մոմե արձանը տուն-թանգարանի մուտքի մոտ:

Դեպքերի նման զարգացումներից հետո Միշել դը Նոստրադամուսի կյանքը, ըստ ուսումնասիրող պատմաբանների, բեկումնային փոփոխությունների է ենթարկվում: Աստղաբանն իրեն նվիրում է Ցիցերոնի գիտության խորապես ուսումնասիրմանն ու անդրադառնում նաև աստղագիտությանն ու աստղագուշակությանը: Նոստրադամուսն անցնում է Տիեզերքի ուսումնասիրության բոլոր հնարավոր փուլերը՝ գալով հետևության, որը զետեղված է իր հայտնի «Ցենտուրիի» աշխատության ձեռագրում. «Մեզ տրված Երկիրը երկնային դրախտի առաջին աստիճանն է, որով հավատացյալ մարդիկ կարող են բարձրանալ մինչև աստվածային Դրախտ ու հասնել մինչև Աստծուն: ԱՍՏՎԱԾ ՄԵԿՆ Է ՈՒ ՄԻԱԿԸ»: Սա, ասում են, եղել է Միշել դը Նոստրադամուսի կյանքի նշանաբանը:

????????????????????????????????????

????????????????????????????????????

«Ցենտուրիի» աշխատության ձեռագիրը պահպանվում է Նոստրադամուսի տուն-թանգարանում: Թանգարանի պատերը ևս նկարազարդված են աշխատության ձեռագիր պատառիկներով:

Որպես աստղագետ՝ աստղային ցիկլերի հաշվարկներով Նոստրադամուսն իր կատարած ուսումնասիրությունների հիման վրա կարողանում է հստակորեն հաշվարկել մարդկային կյանքի ուղին, որի հիման վրա էլ ստեղծում է «Ահեղ օրացույցը», որը համարվում է աստղագետի գիտական երկրորդ գլխավոր ժառանգությունը՝ «Ցենտուրիի» աշխատությունից հետո:

????????????????????????????????????

????????????????????????????????????

Թանգարանում մի մեծ սրահ տրամադրված է «Ահեղ օրացույցի» ցուցադրմանը:

Դեռևս «Ահեղ օրացույցի» և «Ցենտուրիի» աշխատությունից առաջ Նոստրադամուսն արդեն ֆինանսապես ապահով էր և նյութապես անկախ, որին վերջինս հասել էր աստղագուշակության իր գրանցած փայլուն արդյունքներով: Թանգարանի մոմե արձանների առկայությունն ու պատմությունը վկայում են, որ հենց Սալոնի այս տանը նրան են այցելել Ֆրանսիայի թագուհի Եկատերինա Մեդիչին, երիտասարդ թագավոր Կարլ IX-ը, որը և հետևելով հոր օրինակին, շարունակում է պարբերաբար այցելել Նոստրադամուսին և պարգևատրում նրան Թագավորի խորհրդականի բարձր կոչումով և նշանակում վերջինիս թագավորական ընտանիքի մշտական բժիշկ:

????????????????????????????????????

Ֆրանսիայի թագավոր Կարլ IX-ի նշանավոր այցը Նոստրադամուսին պատկերված է մոմե արձանների տեսքով:

Եվ թեև, ըստ հայտնի աստղագետի գուշակությունների, Երկիր մոլորակը վաղուց արդեն պետք է չլիներ, և մարդկությունը՝ նույնպես, այնուամենայնիվ, ամեն ինչ առաջվա պես դեռևս իր տեղում է, իսկ 168.am-ը շարունակում է ճամփորդական նոթերը Ֆրանսիայի հարավից: Թե ինչպես Հռոմի պապերը վտարվեցին Վատիկանից և հայտնվեցին Ֆրանսիայի հարավային Ավինիոն քաղաքում՝ ռեպորտաժը հաջորդիվ՝ Ավինիոնից:

????????????????????????????????????

????????????????????????????????????

????????????????????????????????????

????????????????????????????????????

Աստղագուշակի կյանքը պատկերող դրվագներ թանգարանի ներսում:

Նվարդ Մանվելյան
Ֆրանսիա-Հայաստան
Լուսանկարները՝ 168.am-ի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս