AirAsia-ի օդաչուն սխալմամբ ինքնաթիռն այլ երկրում է իջեցրել
Մալայզիական AirAsia ավիաընկերության ինքնաթիռը վայրէջք է կատարել ավստրալական Մելբուռնում` Մայայզիայի մայրաքաղաք Կուալա-Լումպուրի փոխարեն: Պատճառը եղել է օդաչուի անուշադրությունը, ասվում է Ավստրալիայի տրանսպորտային անվտանգության բյուրոյի զեկույցում:
Դեպքը տեղի է ունեցել անցած տարվա մարտին, սակայն այդ մասին միայն հիմա է հայտնի դարձել:
AirAsia ավիաընկերության Airbus A330-ը դուրս էր եկել Սիդնեյից և ուղևորվում էր Կուալա-Լումպուր: Թռիչքի ժամանակ ինքնաթիռի անձնակազմը նավիգացիոն համակարգում խնդիրներ է հայտնաբերել և կապիտանը սխատմամբ տվել է ինքնաթիռի ուղղության այլ հրաման, ինչը ազդել է բորտային նավիգացիոն համակարգի վրա, և օդաչուները չեն նկատել, որ ուղևորվում են այլ ուղղությամբ:
«Այդ դեպքն ընդգծում է, որ անգամ ամենափորձառու անձնակազմը պաշտպանված չէ տվյալների սխալից»,- եզրակացրել են բյուրոյի մասնագետները: