Եղանակային անբարենպաստ պայմանները շարունակում են խնդիրներ ստեղծել Վրաստանի արևմուտքում։ Ձյան առատ տեղումները վնասել են էլեկտրալարերը, ինչի հետևանքով առանց էլեկտրականության է մնացել Աջարիայի մոտ 5000 բաժանորդ։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հունվարի 31-ին արտակարգ նիստ է հրավիրելու՝ կապված Իրանում արտադրված միջին հեռահարության բալիստիկ հրթիռների փորձարկումների հետ։
Գերմանական խոշորագույն Deutsche Bank-ը 630 մլն դոլարի չափով կտուգանվի Ռուսաստանից 10 մլրդ դոլար անօրինական կերպով դուրս բերելու համար։
«Քաղաքացիական ազատությունների պաշտպանության ամերիկյան միություն» (ACLU) ազդեցիկ իրավապաշտպան կազմակերպությունը միայն անցած հանգստյան օրերին ստացել է մոտ 24 միլիոն դոլարի նվիրատվություն, ինչը 6 անգամ ավելի շատ է, քան իրավապաշտպանները ստանում են սովորաբար 1 տարում։
Դերասան եւ Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը քննադատել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ ներգաղթի սահմանափակմանն ուղղված հրամանագրերը: Ըստ The Hill թերթի՝ նա ասել է. «Դա խելահեղություն է, եւ մենք բոլորս հիմար վիճակում հայտնվեցինք, երբ Սպիտակ տունն, այդքան թույլ պատրաստված լինելով, այդօրինակ հրամանագրեր ընդունեց»:
Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը հայտարարություն է տարածել` կապված նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրված հրամանագրի հետ, որը նախատեսում է միառժամանակ արգելել 7 երկրի քաղաքացիների մուտքը Միացյալ Նահանգներ:
Այս երիտասարդները լավ գիտեն, ինչպես է իրականում աշխատում ժողովրդավարությունը: Հազարավոր մարդիկ անցած օրերին ԱՄՆ-ի քաղաքների փողոցներ էին դուրս եկել՝ իրենց անհամաձայնությունը հայտնելու նախագահ Թրամփի որոշման հետ, որով 90 օրով արգելվում է Միացյալ Նահանգներ մուտքը Իրաքից, Իրանից, Սիրիայից, Սոմալիից, Սուդանից, Լիբիայից եւ Յեմենից: Որոշման ընդդիմախոսները հայտարարում են, որ այն վախի մթնոլորտ է տարածում.
Թուրքիան և Իսրայելը կանցկացնեն վերջին 6 տարում առաջին քաղաքական խորհրդատվությունները, հայտնում է «Անադոլու» գործակալությունը»։
Մոսկվայում կհայտնվի փողոց, որը կկրի Թուրքիայում սպանված ռուս դեսպան Անդրեյ Կառլովի անունը։ Այս մասին ասվում է Մոսկվայի քաղաքապետարանի և կառավարության կայքում։
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գները շարունակում են նվազել, հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով առևտրի տվյալները:
Ամերիկյան բանակը այս շաբաթ տանկերի մի մասը կտեղափոխի Ռուսաստանի հետ սահմանակից երկրներ, ինչը Սառը պատերազմից ի վեր զորքերի ամենախոշոր տեղակայումն է։
Սպիտակ տունը հունվարի 31-ին հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը աշխատանքից ազատել է ԱՄՆ գլխավոր դատախազի պաշտոնակատարին՝ արդարադատության նախարարության ղեկավար Սալլի Յեյթսին, ով հրաժարվել է կատարել միգրացիայի մասին նախագահի հրամանագիրը։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ու ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը երկարատև հեռախոսազրույց են ունեցել: Տեսանյութը՝ «Ամերիկայի ձայնի»:
Ամերիկահայ Ֆիլիպ Ինջեյան՝ Թրամփը գործի մարդ է:
Սիրիայի կառավարությունը Ռուսաստանի կողմից այդ երկրի համար առաջարկված սահմանադրության նոր տարբերակի վերաբերյալ քննարկումներ կնախաձեռնի:
Թուրքիայում հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձին մասնակցութան մեջ մեղադրվող և Հունաստան փախած 8 զինվորականները դիմել են դատարան:
Նոր հետազոտության համաձայն՝ որոշ գործոններ կարող են բացահայտել ինքնասպանության հնարավոր վտանգը:
Ռուսաստանի դեմ Եվրոպական միության պատժամիջոցների վերացման ժամանակը չէ:
Արգենտինայի հայ համայնքի կառույցները համատեղ հայտարարություն են տարածել` դեմ հանդես գալով այդ Հարավային Ամերիկա և մասնավորապես Արգենտինա Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի կատարելիք այցին:
Իրաքի խորհրդարանը պատասխան քայլեր է ձեռնարկել դեպի ԱՄՆ միգրանտների մուտքը սահմանափակող նախագահ Դոնալդ Թրամփի որոշման դեմ:
Իտալական հեղինակավոր Corriere della Sera թերթը կրկին անդրադարձել է Եվրոպայի խորհրդում ծավալված կոռուպցիոն սկանդալին, որում ներգրավված են իտալացի և ադրբեջանցի պատգամավորներ:
«Ես, ինչպես եւ բոլոր մարդիկ, անհանգստացած եմ կեղծ նյութերի տարածման կապակցությամբ, մասնավորապես, ԱՄՆ-ի ընտրություններից հետո»,- հայտարարել է նա Financial Times թերթին տված հարցազրույցում:
Իսպանիայի մայրաքաղաքի քաղաքապետ Մանուելա Կարմենան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին համեմատել է Ադոլֆ Հիտլերի հետ, հայտնում է АВС թերթը։
Ամերիկացիների նվազագույնը 51%-ը հավանություն չի տալիս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությանը, վկայում են Gallup poll found վերլուծական գործակալության հարցման տվյալները։
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը այսօր երեկոյան հանրապետության հեռուստաալիքների եթերում հանդես կգա հատուկ հայտարարությամբ, հայտնել է Նազարբաևի մամուլի ծառայությունը։
Կրեմլում հայտարարել են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հանդես է եկել Ուկրաինայում հակամարտության կարգավորման ակտիվացման օգտին, որպեսզի թույլ չտա դրան «հնացած ճգնաժամի» վերածվել, հայտնում է ՈւՆԻԱՆ-ը։
Արաբական երկրների պետությունների լիգան անհանգստություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշման առնչությամբ՝ կապված ԱՄՆ մի շարք մուսուլմանական երկրների բնակիչների մուտքն արգելելու հետ։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի բացառել, որ Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինը կարող է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպում ունենալ նախքան G20-ի գագաթնաժողովը, որը հուլիսի 7-8-ին տեղի է ունենալու Համբուրգում:
Մեծ Բրիտանիայի կառավարությունում մերժել են չեղարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցը երկիր՝ նրա կողմից ներգաղթյալների դեմ կոշտ սահմանափակումների պատճառով, հայտնում է BBC-ն։
ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի շաբաթօրյա խոսակցությունը ի հայտ բերեց մի շարք ոլորտներ, որտեղ երկու երկրների շահերի համընկնում են, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, հայտնում է RIA Novosti-ն։