
Կրեմլը չի բացառել Պուտինի և Թրամփի հանդիպումը նախքան G20-ի գագաթնաժողովը

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի բացառել, որ Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինը կարող է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպում ունենալ նախքան G20-ի գագաթնաժողովը, որը հուլիսի 7-8-ին տեղի է ունենալու Համբուրգում:
«Ամենայն հավանականությամբ, այո (Պուտինը եւ Թրամփը կարող են հանդիպել դեռ մինչեւ գագաթնաժողովը)»,-հայտարարել է նա լրագրողներին՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին: Հանդիպման ժամկետի շուրջ Պեսկովը հավելյալ մանրամասներ չի հայտնել:
Նա հույս է հայտնել, որ նախագահների օգնականների կողմից երկու երկրների ղեկավարների հանդիպման նախապատրաստությունը երկար չի տեւի:
Ավելի վաղ հաղորդվել է, որ անցած շաբաթ օրը Պուտինը եւ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում «պայմանավորվել են հանձնարարություն տալ՝ մշակելու իրենց անձնական հանդիպման անցկացման հնարավոր ժամկետներն ու վայրը»: