![](/banners/BeFunky-design.jpg)
Նավթի համաշխարհային գները նվազում են
![](https://168.am/wp-content/uploads/2017/01/navt-1.jpg)
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գները շարունակում են նվազել, հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով առևտրի տվյալները:
Նյու Յորքի առևտրային բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի մարտի ֆյուչերսային գործարքների գինը նվազել է 1,02%-ով՝ մինչև 1 բարելի դիմաց 52,63 դոլար։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի մարտի ֆյուչերսների գինը նվազել է 0,54%-ով՝ մինչև 1 բարելի դիմաց 55,22 դոլար։