Բաժիններ՝

ԱՄՆ-ը տանկերը Լեհաստանից կտեղափոխի Բալթյան երկրներ

Ամերիկյան բանակը այս շաբաթ տանկերի մի մասը կտեղափոխի Ռուսաստանի հետ սահմանակից երկրներ, ինչը Սառը պատերազմից ի վեր զորքերի ամենախոշոր տեղակայումն է։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։

Համատեղ ամերիկա-լեհական զորավարժություններից հետո M1A2 Abrams տանկերի մի մասը կուղարկվի Լատվիա, Էստոնիա և Լիտվա։

Հիշեցնենք, որ հունվարի սկզբին Գերմանիա էին ժամանել ԱՄՆ-ից հարյուրավոր տանկեր։ Մի քանի օր անց տեխնիկայի մի մասն ուղարկվել է Լեհաստան՝ Ռուսաստանին զսպելու նպատակով։

Կրեմլը նման գործողություններն իրեն ուղղված սպառնալիք էր որակել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031