Հանձնաժողովը հատկապես ակտուալ է համարում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գաղափարը ԵԱՏՄ-ի, Շանհայի համագործակցության կազմակերպության, ԱՍԵԱՆ-ի եւ Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու նախագծի հիմքի վրա առեւտրատնտեսական գործընկերության ստեղծման մասին:
ՆԱՏՕ-ն պետք է անմիջական մասնակցություն ունենա ԴԱԻՇ-ի դեմ պայքարին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարտերը՝ ելույթ ունենալով Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի նախարարական հանդիպման արդյունքներով:
Մոսկվայում այսօր կայացել է ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի հոբելյանական նիստը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) առաջնորդները ցանկանում են երկրի սահմանադրությունից հանել Թուրքիայի Հնարապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի աշխարհիկ գաղափարախոսությունը: Այս մասին Bloomberg.com կայքում գրում են լրագրողներ Սելջան Հաջաօղլուն եւ Ֆըրաթ Քոզոքը:
Մոտ ժամանակներս Ֆրանսիայում հնարավոր են նոր ահաբեկչություններ: Այս մասին այսօր հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը France Inter ռադիոկայանի եթերում:
Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ եթե ԱՄՆ հաջորդ նախագահը խախտի միջուկային պայմանագիրը, ապա Իրանը կայրի այդ փաստաթուղթը, հայտնում է Associated Press-ը:
Ֆրանսիայի Մարսել քաղաքում մահացել է 51-ամյա անգլիացի երկրպագուն, որը տուժել էր մինչ «Եվրո-2016» խաղը ռուսների հետ կռվի հետևանքով, հայտնել է Մարսելում ՌԴ գլխավոր հյուպատոսության հյուպատոս Դանիիլ Բոլտակսը:
Մոսկվան կցանկանար նորմալացնել հարաբերություններն Անկարայի հետ, սակայն Վլադիմիր Պուտինը հստակ հասկացրել է, որ առանց Թուրքիայի կողմից մի շարք գործողությունների իրականացման, դա անհնար է:
Ռուսաստանի Դաշնային խորհուրդը հավանության է արժանացրել Յուրի Չայկայի թեկնածությունը Ռուսաստանի գլխավոր դատախազի պաշտոնում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Պոլսո պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը կայցելի Հայաստան: Այս մասին տեղեկացնում է Պոլսո Հայոց պատրիարքարանի պաշտոնական կայքը:
Ուկրաինայի Գերագույն ռադայի նիստում ընդդիմադիր բլոկի ժողովրդական պատգամավորները ծեծել են պատգամավոր Վլադիմիր Պարասյուկին: Ծեծկռտուքի տեսանյութը հրապարակվել է 112.ua-ի Youtube-յան ալիքում:
ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հաղթել է Կոլումբիա շրջանի նախնական ընտրություններում, որտեղ տեղակայված է ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնը: Այս մասին հայտնում է ամերիկյան ABC News հեռուստաալիքը:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այսօր փակ հանդիպում կունենա Տիբեթի բուդդիստների առաջնորդ Դալայ-լամայի հետ: Այս մասին հայտնում է The Washington Post-ը:
ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի ոստիկանությունը փնտրում է 2-ամյա այն տղային, որին ալիգատորը ջրի տակ է քարշ տվել Օռլանդոյի արվարձանի Walt Disney World զվարճանքների զբոսայգու շրջանում, տեղեկացնում է BBC-ն:
Այս տարի ադրբեջանցի շուրջ 90 կուրսանտ կսովորի ռուսական ռազմական բուհերում: Այս մասին այսօր Մոսկվայում՝ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպմանը, հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, տեղեկացնում է Interfax-ը:
ՆԱՏՕ-ն Բալթյան երկրներում և Լեհաստանում կտեղակայի ԱՄՆ-ից, Բրիտանիայից և Գերմանիայից զինծառայողների: Այս մասին gazeta.ru-ին հայտնել է Էստոնիայի պաշտպանության նախարար Հաննես Հանսոն:
«Մեր ռազմական համագործակցությունը, ինչպես նաեւ մեր երկրների միջեւ մնացած ողջ համագործակցությունը ռազմավարական բնույթ է կրում: Եթե խոսենք մեր համագործակցության եւ 2016 թվականին համագործակցության պլանի մասին, այն բավականին հագեցած է»,-ասել Է Շոյգուն:
Բելգիայի ոստիկանությունը հունիսի 15-ին բերվել է պատրաստականության բարձր վիճակի երկրում ահաբեկչությունների նոր շարքի նախապատրաստության լուրերի պատճառով: Այս մասին gazeta.ru-ին հայտնել են Բրյուսելի Ռազմավարական հետազոտությունների և անվտանգության կենտրոնից:
Ռուսաստանը պլանավորում է պահպանել Հայաստանի հետ ռազմավարական համագործակցությունը, հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ հանդիպման ժամանակ: Այդ մասին տեղեկացնում է TASS-ը:
Ուզբեկստանը կասեցրել է քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների մուտքը հարևան Ղրղըզստանից, Ղազախստանից, Տաջիկստանից և Թուրքմենստանից, հայտնում է «Կոմերսանտը»՝ հղում կատարելով Ուզբեկստանի պետական սահմանային ծառայությունը:
Մոսկվայում կայացել է Ռուսաստանի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուի ու Զաքիր Հասանովի հանդիպումը, հայտնում է APA գործակալությունը:
Հարավային Օսիայի խորհրդարանը մոտ օրերս իր նիստերից մեկում կքննարկի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը:
30-ամյա Նուր Մատինն առնվազն մեկ անգամ ամուսնուն ավտոմեքենայով տարել է գեյ-ակումբ եւ փորձել է նրան հետ պահել զանգվածային սպանություն կատարելուց:
Փարիզում աշխատանքային օրենսդրության բարեփոխումների դեմ բողոքող ցուցարարների և ոստիկանների բախումների հետևանքով տուժածների թիվը հասել է մինչև 40 մարդու, որից 29-ը ոստիկաններ են:
Մոսկվայում այսօր՝ հունիսի 15-ին, կանցկացվի ԱՊՀ-ի երկրների պաշտպանության նախարարների խորհրդի հոբելյանական՝ 70-րդ նիստը, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը:
ԱՄՆ-ն ու Ադրբեջանը համաձայնություն են ձեռք բերել իրենց ավիափոխադրողների համար «բաց երկնքի» ռեժիմի հարցում, հաղորդում է ԱՄՆ Պետդեպարտամենտը:
ԵԱՀԿ-ն չի մասնակցում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով եռակողմ հանդիպման նախապատրաստության աշխատանքներին:
Արդյունքում պարզվել է, որ երեխաների հետ անցկացված ժամանակի ցուցանիշով ամենավատ հայրերը բրիտանացիներն են:
«Մոսկվան իր դավաճաններին չի մոռանում։ Մոսկվան այսպես է կարծում, որ մենք միասին ենք կռվել, միասին ենք պայքարել Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, որ ոչ միայն ռուսները, այլև հայերն են մահացել։ Նժդեհն այլ կողմում էր, նա պոտենցիալ կերպով կարող էր սպանել այն մարդկանց, ովքեր սովետական կողմում էին»։
Երրորդ տարին անընդմեջ Ասիայի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատությունն է ճանաչվել Սինգապուրի ազգային համալսարանը: Այս մասին վկայում են Quacquarelli Symonds բրիտանական ընկերության կողմից հրապարակված տարածաշրջանային բուհերի վարկանիշի արդյունքները: