Բաժիններ՝

Բրիտանական իշխանությունները հրաժարվել են չեղարկել թագուհու կողմից Թրամփի ընդունելությունը

Մեծ Բրիտանիայի կառավարությունում մերժել են չեղարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցը երկիր՝ նրա կողմից ներգաղթյալների դեմ կոշտ սահմանափակումների պատճառով, հայտնում է BBC-ն։

Մեծ Բրիտանիա պետական այցը նախատեսում է թագուհի Եղիսաբեթ 2-րդ կողմից օտարերկրյա ղեկավարի ընդունելություն։ Դրա դեմ արդեն հանդես են եկել բանաձևի հեղինակները, որն ստորագրել է մոտ 1 մլն բրիտանացի։

Թրամփը Մեծ Բրիտանիա այցելելու պաշտոնական հրավերն ստացել է երկրի վարչապետ Թերեզա Մեյի հետ Վաշինգտոնում առաջին հանդիպման ժամանակ։

Որպես Թրամփի հանդիպումն արգելող հիմնավորում՝ բանաձևի հեղինակները մատնանշում են նրա հայացքները ու վուլգար վարքագիծը, որը, ըստ նրանց, բացառում է թագուհու կամ Ուելսի արքայազնի կողմից ԱՄՆ 45-րդ նախագահի ընդունելությունը
Փաստաթղթի տեքսում ասվում է, որ նման ընդունելությունը կարող է թագուհուն անհարմար վիճակի մեջ դնել։

Միևնույն ժամանակ, բանաձևը չի բացառում Դոնալդ Թրամփի հնարավոր մուտքը Մեծ Բրիտանիա՝ սովորական աշխատանքային այցի շրջանակում՝ առանց թագավորական ընտանիքի անդամների հետ հանդիպման։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031