
Նազարբաևը հատուկ հեռուստաուղերձով հանդես կգա

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը այսօր երեկոյան հանրապետության հեռուստաալիքների եթերում հանդես կգա հատուկ հայտարարությամբ, հայտնել է Նազարբաևի մամուլի ծառայությունը։
«Այսօր՝ ժ. 21.00-ին (Երևանի ժամանակով՝ ժ. 19.00-ին) հանրապետական հեռուստաալիքների եթերում սպասվում է երկրի ղեկավարի հայտարարությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հաղորդագրության մեջ չի նշվում հայտարարության թեման։
Հունվարի 25-ին նա հեռուստաեթերում հանդես էր եկել «հատուկ ուղերձով»։
Դրանում նա հայտարարել էր սահմանադրական բարեփոխումների համընդհանուր քննարկումներ սկսելու մասին։