Բաժիններ՝

Թուրքիան և Իսրայելը կանցկացնեն 6 տարում առաջին քաղաքական խորհրդատվությունները

Թուրքիան և Իսրայելը կանցկացնեն վերջին 6 տարում առաջին քաղաքական խորհրդատվությունները, հայտնում է «Անադոլու» գործակալությունը»։

Հաղորդվում է, որ խորհրդատվությունները տեղի կունենան Անկարայում փետրվարի 1-ին։
Թուրքիայի պատվիրակությունը գլխավորում է ԱԳՆ խորհրդական Ումիտ Յալչինը, Իսրայելինը՝ ԱԳՆ գլխավոր տնօրեն Յուվալ Ռոտեմը։

Երկու երկրները ձգտում են հնարավորինս կարգավորել երկկողմ հարաբերություններն ու ավելացնել փոխադարձ այցերի թիվը։

Սպասվում է, որ Թուրքիայի նախարարների կաբինետի անդամներից մեկն այս շաբաթ կայցելի Իսրայել։

2016թ. հուլիսին Անկարան ու Թել Ավիվը ստորագրեցին համաձայնագիր երկկողմ հարաբերությունների կարգավորման մասին, որը ճգնաժամի մեջ էր 2010թ. «Մավի Մարմարա» նավի հետ տեղի ունեցած դեպքից հետո։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031