Տվյալ որոշման օգտին քվեարկել է 85 պատգամավոր, դեմ՝ 1-ը:
Որոշվել է բանակցային հերթական փուլն անցկացնել հաջորդ չորեքշաբթի, Ժնևում:
Այդ պնդումը քանիցս կրկնել է տվյալ ժամանակ ԱՄՆ փոխնախագահ Դիք Չեյնին:
Բացի այդ, փաստաթուղթը թույլատրում է ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային:
Հարավային Օսիան շահագրգռված է Ռուսաստանի հետ գործընկերության մասին պայմանագրային հարաբերությունների զարգացման մեջ:
Այս մասին հայտնել է Ղազախստանի ղեկավարի մամլո ծառայությունը:
Բայդենի խոսքերով՝ Ուկրաինան հանդիսացել է ավազակապետություն:
2010-2014 թվականներին պետպարտքն աճել է կրկնակի՝ 30 միլիարդ դոլարից հասնելով մինչև 70 միլիարդ դոլարի:
International Women of Courage Award մրցանակը հիմնվել է 2007 թվականին՝ ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի կողմից:
Դատախազությունը պատրաստվում է տվյալ միջադեպի կապակցությամբ դատական գործընթաց սկսել Հունաստանի տվյալ ժամանակվա պաշտոնյաների նկատմամբ, ինչպես որ ժամանակին արվել է «Մավի Մարմարայի» միջադեպի (Իսրայել) կապակցությամբ:
Եվրամիության ընդլայնման գծով եվրահանձնակատար Յոհաննես Հանը Անկարայում հայտարարել է, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունները կարող են վերսկսվել հունվարին:
Դեկտեմբերի 5-ին Չելյաբինսկի օդանավակայանում առգրավված երեք բազեյի արժեքը գնահատվում է մոտ 600.000 դոլար (34 միլիոն ռուբլի):
Խոսքը գնում է ՀԱՊԿ-ի, ԵՏՄ-ի ու Դաշնակցային պետության գագաթաժողովների մասին:
«Երբ պապերիդ շիրմաքարը կարդաս ու դառը ճշմարտություններ իմանաս, վատ չզգաս» վերտառությամբ հոդվածում Ըշըքլարը նշում է, որ կարծեք թե երկրում չկար ոչ մի հասարակական կամ տնտեսական խնդիր, ու մեջտեղ է եկել օսմաներենի դասավանդման հարցը: Թուրքիայում ծավալվող շուրջ մեկշաբաթյա ակտիվ քննարկումները հոդվածի հեղինակին հիշեցնում են ոչ թե գիտական առողջ բանավեճեր, այլ բակային կռիվների մակարդակի վեճեր:
Ռուս-բելառուսական հարաբերություններում շատ թեմաներ են ծագել, որոնց անհրաժեշտ է լուծում տալ:
2012 թվականի հունիսի 28-ին և 2014 թվականի մայիսի 30-ին թվագրված ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ինի որոշումները կոչված են մեղմացնել քաղաքացիների կյանքը:
Յացենյուկն այս մասին հայտարարել է Գերագույն ռադայում, ուր ներկայացրել է կառավարության գործունեության ծրագիրը:
Դոնբասում գտնվում է 32.600 հոգանոց ռուս-ահաբեկչական զորք:
Բնականաբար, Թիբիլովի հայտարարությունը տագնապալից է և իրենում պարունակում է սպառնալիք:
Ռուսաստանն ու Հարավային Օսիան ձենամուխ են եղել համագործակցության մասին նոր պայմանագրի մշակմանը:
Ձեզ դուր է գալիս, թե ոչ, միևնույնն է՝ այս երկրում դասավանդելու և սովորելու են օսմաներեն:
Կարասինը պրոֆեսիոնալ ու փորձառու դիվանագետ է որակել Դավիթ Դոնդուային:
Հիշեցնում եմ, որ Ուկրաինայի տնտեսության 20 տոկոսը կենտրոնացված է Դոնեցկի ու Լուգանսկի մարզերում:
Համանախագահները հանդիպելու են Գերմանիայի պաշտոնատար անձանց հետ:
Դա առաջացնում է որոշակի հարցեր, և որ ամենագլխավորն է՝ անհանգստացնում է Աբխազիային ու Հարավային Օսիային:
Այս մասին նշված է Ռուսաստանի կառավարության կայքում:
Մենք մեծապես մտահոգված ենք Խադիջա Իսմայլովայի նախնական կալանավորման կապակցությամբ:
Բուլղարիայի իշխանությունները նաև չեն բացառում, որ հետագայում գազն այդ հանգույցից կարող է վաճառվել նաև Ուկրաինային:
Մենք կդիտարկենք ու կգնահատենք Թուրքիայի տարածքով նոր գազատար անցկացնելու մասին Վլադիմիր Պուտինի առաջարկը:
Թուրքիան կվերածվի ողջ տարածաշրջանի էներգետիկ հանգույցի: