
Մադրիդի քաղաքապետը Թրամփին համեմատել է Հիտլերի հետ. ԶԼՄ-ներ

Իսպանիայի մայրաքաղաքի քաղաքապետ Մանուելա Կարմենան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին համեմատել է Ադոլֆ Հիտլերի հետ, հայտնում է АВС թերթը։
Իսպանացի քաղաքապետը քննադատել է Սպիտակ տան ղեկավարի վերջին որոշումները, որոնք վերաբերում են ԱՄՆ-ում միգրացիոն քաղաքականության խստացմանը։
«Մենք գիտենք, որ դա օրինական կառավարություն է, որին աջակցում են մեծաթիվ քաղաքացիներ, սակայն 21-րդ դարում մենք տեսնում ենք մարդու իրավունքների խոշորագույն խախտում, նաև կառավարությունում, որին նույնպես ի սկզբանե աջակցում էինք»,- ասել է Կարմենան մինչ քաղաքապետարանի նիստն սկսելը։
ABC-ն չի ներկայացնում ճշգրիտ մեջբերումը, որը կհաստատեր, թե նա Թրամփին համեմատել է Հիտլերի հետ։ Սակայն այն, որ նման համեմատություն եղել է, հաստատում են իսպանական այլ ԶԼՄ-ներ՝ EFE լրատվական գործակալությունը, El Pais թերթը։