Բաժիններ՝

Իրաքի խորհրդարանը կոչ է արել կառավարությանն արգելել ամերիկացիների մուտքն այդ երկիր

Իրաքի խորհրդարանը պատասխան քայլեր է ձեռնարկել դեպի ԱՄՆ միգրանտների մուտքը սահմանափակող նախագահ Դոնալդ Թրամփի որոշման դեմ: Մասնավորապես խորհրդարանն առաջարկում է արգելել ամերիկացիների մուտքը Իրաք: Ինչպես հաղորդում է Interfax­-ը, պատգամավորները, այնուամենայնիվ, նշել են, որ Իրաքի օրենսդրի որոշումը պարտադիր չէ կառավարության համար: Խորհրդարանի խոսնակը շեշտել է, որ քվեարկության արդյունքները ոչ թե օրենք են, այլ խորհրդատվություն:

Հունվարի 27­-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 120 օրով դադարեցրել է փախստականների տեղավորման ծրագիրը և 90 օրով արգելել մի շարք մուսուլմանական երկրներից անձանց մուտքն ԱՄՆ, մասնավորապես Իրանից, Իրաքից, Սիրիայից, Սուդանից, Լիբիայից, Սոմալիից և Եմենից: Բացի այդ, ըստ որոշման փախստականների ընդունման հարցում ԱՄՆ պետք է առաջնահերթություն տա քրիստոնյաներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս