Սիրիայի կառավարությունը քննարկում է ՌԴ-ի կողմից առաջարկված սահմանադրության տարբերակը
Սիրիայի կառավարությունը Ռուսաստանի կողմից այդ երկրի համար առաջարկված սահմանադրության նոր տարբերակի վերաբերյալ քննարկումներ կնախաձեռնի: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՌԴ-ում Սիրիայի դեսպան Ռիադ Հադադը:
«Կառավարությունն իր ընկերներից ստացել է ծրագիրը, գաղափարները քննարկվում են»,- ասել է դիվանագետը: Նա նաև նշել է, որ Սիրիայի իշխանությունները դեռևս չգիտեն Ժնևում նախաձեռնվելիք քննարկումների կոնկրետ ժամկետները:
«Մենք Աստանայում գործնականում պայմանավորվել ենք այն հարցի շուրջ, որ հանդիպումը տեղի ունենա փետրվարի 8-ին, սակայն միջազգային հանրությունը, փաստորեն, դեռևս պատրաստ չէ նոր բանակցություններին», ասել է Հադադը: